ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հուսամ, լավ արձագանքներ կլսեմ. Արտյոմ Մարկոսյանը նորություն ունի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Life.panorama.am-ը գրում է. Դերասան, հումորիստ Արտյոմ Մարկոսյանն արդեն տևական ժամանակ է՝ էկրաններին չի երևում: Դերասանի լռությունը զանազան ասեկոսների պատճառ է դարձել, անգամ ասում են, թե Արտյոմը հիասթափված է ու այլևս չի ցանկանում նկարահանվել:

Կայքը խոսել է Արտյոմ Մարկոսյանի հետ:

«Հայաստանում պարզապես ընդունված է յուրաքանչյուր պարագայում վատ բաներ մտածել ու երևակայել: Իրականում, հիասթափության հետ կապված ոչ մի նման բան չկա, լռությունս էլ շատ հարաբերական է: Այսինքն, ճիշտ է, էկրաններին այժմ չեմ երևում, բայց բավականին ծավալուն աշխատանքներով եմ զբաղված: Օրինակ՝ վերջին երկու տարիներին սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախությանը նվիրված միջոցառումների ռեժիսորական աշխատանքներով եմ զբաղվել: Այնպես որ, սրանք փոքրիկ օրինակներն են այն աշխատանքների մասին, որոնք կատարում եմ էկրանների հետևում»,- նշեց մեր զրուցակիցը:

«Թեև այս պահին էկրաններին չեմ երևում, բայց արդեն իսկ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Մի գաղափար ունենք, որի իրագործման փուլում ենք այժմ: Պետք է որոշակի համաձայնություններ տարվեն թե ֆորմատային, թե հեռուստաընկերության հետ կապված: Այդ իսկ պատճառով, մանրամասներ հայտնել դեռևս չեմ կարողանա»,-հավելեց Արտյոմը:

Ի դեպ՝ Արտյոմ Մարկոսյանն հայտնեց, որ այս պահին ուժերի մեծ մասը կենտրոնացրել է սպասվելիք մոնոներկայացման վրա, որը մինչ ամառ կներկայացնի հանդիսատեսին.

«Արդեն երկար ժամանակ է՝ մտածում ու աշխատում եմ մոնոներկայացման ուղղությամբ: Այս մասին լռում էի, մինչև հստակեցումներ լինեին, հիմա ևս չակերտներ շատ չեմ բացի, սակայն արդեն կարող եմ հայտնել, որ հետաքրքիր աշխատանք է սպասվում»,- պատմեց նա:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև` Պոռնկությունը, բոմժությունն ու ողբը այսօրվա էկրաններին են. Արտյոմ Մարկոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular