Հուսամ, լավ արձագանքներ կլսեմ. Արտյոմ Մարկոսյանը նորություն ունի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆLife.panorama.am-ը գրում է. Դերասան, հումորիստ Արտյոմ Մարկոսյանն արդեն տևական ժամանակ է՝ էկրաններին չի երևում: Դերասանի լռությունը զանազան ասեկոսների պատճառ է դարձել, անգամ ասում են, թե Արտյոմը հիասթափված է ու այլևս չի ցանկանում նկարահանվել:
Կայքը խոսել է Արտյոմ Մարկոսյանի հետ:
«Հայաստանում պարզապես ընդունված է յուրաքանչյուր պարագայում վատ բաներ մտածել ու երևակայել: Իրականում, հիասթափության հետ կապված ոչ մի նման բան չկա, լռությունս էլ շատ հարաբերական է: Այսինքն, ճիշտ է, էկրաններին այժմ չեմ երևում, բայց բավականին ծավալուն աշխատանքներով եմ զբաղված: Օրինակ՝ վերջին երկու տարիներին սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախությանը նվիրված միջոցառումների ռեժիսորական աշխատանքներով եմ զբաղվել: Այնպես որ, սրանք փոքրիկ օրինակներն են այն աշխատանքների մասին, որոնք կատարում եմ էկրանների հետևում»,- նշեց մեր զրուցակիցը:
«Թեև այս պահին էկրաններին չեմ երևում, բայց արդեն իսկ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Մի գաղափար ունենք, որի իրագործման փուլում ենք այժմ: Պետք է որոշակի համաձայնություններ տարվեն թե ֆորմատային, թե հեռուստաընկերության հետ կապված: Այդ իսկ պատճառով, մանրամասներ հայտնել դեռևս չեմ կարողանա»,-հավելեց Արտյոմը:
Ի դեպ՝ Արտյոմ Մարկոսյանն հայտնեց, որ այս պահին ուժերի մեծ մասը կենտրոնացրել է սպասվելիք մոնոներկայացման վրա, որը մինչ ամառ կներկայացնի հանդիսատեսին.
«Արդեն երկար ժամանակ է՝ մտածում ու աշխատում եմ մոնոներկայացման ուղղությամբ: Այս մասին լռում էի, մինչև հստակեցումներ լինեին, հիմա ևս չակերտներ շատ չեմ բացի, սակայն արդեն կարող եմ հայտնել, որ հետաքրքիր աշխատանք է սպասվում»,- պատմեց նա:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև` Պոռնկությունը, բոմժությունն ու ողբը այսօրվա էկրաններին են. Արտյոմ Մարկոսյան