ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը պատրաստ է գնալ նման միջոցի․ Նիկոլ Փաշինյանը՝ Տեղ համայնքում տեղի ունեցած միջադեպի մասին

ՎԻԴԵՈ

Տեղ գյուղի մոտ ստեղծված իրադրությունը մանրամասն քննության կարիք ունի, այդ թվում՝ գնահատելու մեր գործողությունները պետական սահմանի խնդրո առարկա հատվածը ի սկզբանե պահպանության առնելու գործողությունների առումով։ Այս մասին Կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա անդրադարձել է նաև ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության խոսնակի հայտարարությանն այն մասին, որ սահմանազատված սահմանի բացակայության դեպքում պետք է հարգել 1991թ.-ի գիծը, և կողմերի ուժերը հետ պիտի քաշվեն այդ գծից անվտանգ հեռավորություններ:

«Հայաստանը պատրաստ է գնալ նման միջոցի Հայաստան-Ադրբեջան 1991թ. սահմանային գծի ողջ երկայնքով: Մենք այս մասով մեր պատրաստակամությունը հայտնում ենք 2021թ.-ից և նման գործողությունը բխում է Պրահայի եռակողմ և Սոչիի քառակողմ պայմանավորվածությունների տրամաբանությունից»,-հայտարարեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular