Հայաստանը պատրաստ է գնալ նման միջոցի․ Նիկոլ Փաշինյանը՝ Տեղ համայնքում տեղի ունեցած միջադեպի մասին
ՎԻԴԵՈՏեղ գյուղի մոտ ստեղծված իրադրությունը մանրամասն քննության կարիք ունի, այդ թվում՝ գնահատելու մեր գործողությունները պետական սահմանի խնդրո առարկա հատվածը ի սկզբանե պահպանության առնելու գործողությունների առումով։ Այս մասին Կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա անդրադարձել է նաև ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության խոսնակի հայտարարությանն այն մասին, որ սահմանազատված սահմանի բացակայության դեպքում պետք է հարգել 1991թ.-ի գիծը, և կողմերի ուժերը հետ պիտի քաշվեն այդ գծից անվտանգ հեռավորություններ:
«Հայաստանը պատրաստ է գնալ նման միջոցի Հայաստան-Ադրբեջան 1991թ. սահմանային գծի ողջ երկայնքով: Մենք այս մասով մեր պատրաստակամությունը հայտնում ենք 2021թ.-ից և նման գործողությունը բխում է Պրահայի եռակողմ և Սոչիի քառակողմ պայմանավորվածությունների տրամաբանությունից»,-հայտարարեց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։