ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ մեկ այսքան ժամանակ ինձ չի մեղադրել անգործության կամ ոչ հետևողական լինելու մեջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Shabat.am-ը գրում է.

Shabat.am-ի զրուցակիցը  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Ռոբերտ Սարգսյանն է: 

-Պարո՛ն Սարգսյան, 2012թ.-ից Ազգային ժողովում պատգամավոր եք ընտրվել թիվ 1 ընտրատարածքից: Կպատմեք, թե այս ընթացքում Ձեր նախաձեռնությամբ կամ Ձեր կողմից ի՞նչ աշխատանքներ են իրականացվել` իրենց ձայնը ձեզ վստահած քաղաքացիներին օգնելու ուղղությամբ:  

-Նախաձեռնություններն ավելի շատ եղել են ոչ թե Ազգային ժողովում, այլ` դրսում, բնակիչների հետ: Կազմակերպվել են բազմաթիվ ընդունելություններ, բակային միջոցառումներ, կատարվել են տարաբնույթ աշխատանքներ, որին անմիջական մասնակցություն եմ ունեցել: Ժողովրդի հետ շփումն ամենօրյա է, նույնիսկ` ամենժամյա: Իրականում դա ավելի բարդ է, քան ԱԺ-ում ինչ-որ օրենքի նախագծով հանդես գալը: Քաղաքացիները գլոբալ հարցերով չեն դիմում, որ ես դրանք ներկայացնեմ Ազգային ժողովին: Նրանց հուզում է առաջին հերթին իրենց կենցաղային ամենօրյա խնդիրներն ու հոգսերը, ես էլ իմ հերթին փորձում եմ միշտ լսել ու օգտակար լինել:  

-Լրագրողների կողմից հաճախ կարծիք է հնչում, որ Դուք  ամենաքչախոս պատգամավորն եք: Ինչո՞վ է դա պայմանավորված և ինչպե՞ս եք վերաբերվում այդ փաստին:

- Երբեմն ինձ ասում են՝ Ազգային ժողովում ելույթ չեմ ունենում, քչախոս եմ: Բոլոր այդպես խոսացողներին, կպատասխանեմ հետևյալ կերպ. ես գերադասում եմ աշխատել, հարցեր լուծել առանց ավելորդ խոսքերի:

Իմ պատգամավորական գործունեության ընթացքում ես միշտ մասնակցել եմ ԱԺ-ի արտահերթ և լիագումար նիստերին, ինչպես նաև`  հանձնաժողովի նիստերին ու քննարկումներին: Իմ ամենօրյա աշխատանքը տեսել և զգացել է իմ ընտրատարածքի յուրաքանչյուր ընտրող. և՛նրանք ովքեր ինձ ձայն են տվել, և՛ նրանք ովքեր ձայն են տվել ուրիշներին:

Ընկերներս երբեմն ինձ մեղադրում են ավելորդ համեստության համար: Բայց, փառք Աստծո, ոչ մեկ այսքան ժամանակ ինձ չի մեղադրել անգործության կամ ոչ հետևողական լինելու մեջ:  

-Դուք ունե՞ք հակառակորդներ։ Ինչպե՞ս եք վերաբերվում մրցակցությանը քաղաքական դաշտում:

-Մեր հակառակորդը պետության տեսքով է՝  Ադրբեջանը: Հայաստանի Հանրապետական կուսակցության ներսում ես չեմ մրցակցում որևէ մեկի հետ, քանի որ  բոլորս նույն աշխատանքն ենք կատարում կուսակցության համար:

Մրցակիցներ, այո՛, կան. այն 8 քաղաքական ուժերի հետ ենք մրցելու, որոնց անունը Հանրապետական չէ: Կարծում եմ՝ քարոզարշավի ընթացքում, մեր անցած ճանապարհի գնահատականը ժողովուրդը կտա՝ անկախ մեր նկատմամբ հնչող քննադատություններից: Աշխատող մարդուն միշտ էլ քննադատում են: Ընտրապայքարի ժամանակ կերևա, թե ով ինչ է արել և ինչ է անելու ժողովրդի համար: 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular