ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում աշխատող ՌԴ քաղաքացիները ներդրում են ունեցել երկրի տնտեսական աճի մեջ. Փաշինյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանից Հայաստան ժամանած անձանցից շատերը երկքաղաքացի են, նրանք ունեն եւ՛ Ռուսաստանի, եւ՛ Հայաստանի քաղաքացիություն:

Ինչպես հայտնում է «Արմենպրեսը», այս մասին չեխական «Respekt» ամսագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով` Հայաստան է եկել մոտավորապես 30 հազար մարդ, որոնք միայն ՌԴ քաղաքացիություն ունեն:

«Նրանք ներդրում են ունեցել մեր տնտեսական աճի մեջ, քանի որ նրանց մեծ մասը բարձր որակավորում ունի։ Նրանք հաճախ աշխատում են նորարարական տեխնոլոգիաների բնագավառում, ինչը բերում է տնտեսական ակտիվության»,-շեշտել է Փաշինյանը:

Նա հավելել է, որ մենք ուրախ ենք Հայաստանում նրանց ներկայության համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular