Հայաստանում աշխատող ՌԴ քաղաքացիները ներդրում են ունեցել երկրի տնտեսական աճի մեջ. Փաշինյան
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՌուսաստանից Հայաստան ժամանած անձանցից շատերը երկքաղաքացի են, նրանք ունեն եւ՛ Ռուսաստանի, եւ՛ Հայաստանի քաղաքացիություն:
Ինչպես հայտնում է «Արմենպրեսը», այս մասին չեխական «Respekt» ամսագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով` Հայաստան է եկել մոտավորապես 30 հազար մարդ, որոնք միայն ՌԴ քաղաքացիություն ունեն:
«Նրանք ներդրում են ունեցել մեր տնտեսական աճի մեջ, քանի որ նրանց մեծ մասը բարձր որակավորում ունի։ Նրանք հաճախ աշխատում են նորարարական տեխնոլոգիաների բնագավառում, ինչը բերում է տնտեսական ակտիվության»,-շեշտել է Փաշինյանը:
Նա հավելել է, որ մենք ուրախ ենք Հայաստանում նրանց ներկայության համար: