ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան հիմա պատրաստ չէ Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին. Էրդողան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիան հիմա պատրաստ չէ Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Հենց այս պահին մենք պատրաստ չենք Շվեդիայի անդամակցությանը... Որովհետեւ ՆԱՏՕ երկիրը պետք է ամուր դիրքորշում ունենա, երբ խոսքը վերաբերում է ահաբեկչության դեմ պայքարին»,- ասել է Էրդողանը CNN հեռուստաալիքի հարցազրույցում՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ին անդամակցության Ստոկհոլմի հայտի հետ կապված իրավիճակը։

Էրդողանի խոսքով՝ քանի դեռ Ստոկհոլմը «շարունակում է թույլ տալ Թուրքիայում ահաբեկչական խմբավորումների ճյուղերին ազատ քայլել Շվեդիայում, Ստոկհոլմի փողոցներով, մենք չենք կարող բարեհաճ վերաբերվել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը»։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular