Թուրքիան հիմա պատրաստ չէ Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին. Էրդողան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան հիմա պատրաստ չէ Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Հենց այս պահին մենք պատրաստ չենք Շվեդիայի անդամակցությանը... Որովհետեւ ՆԱՏՕ երկիրը պետք է ամուր դիրքորշում ունենա, երբ խոսքը վերաբերում է ահաբեկչության դեմ պայքարին»,- ասել է Էրդողանը CNN հեռուստաալիքի հարցազրույցում՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ին անդամակցության Ստոկհոլմի հայտի հետ կապված իրավիճակը։
Էրդողանի խոսքով՝ քանի դեռ Ստոկհոլմը «շարունակում է թույլ տալ Թուրքիայում ահաբեկչական խմբավորումների ճյուղերին ազատ քայլել Շվեդիայում, Ստոկհոլմի փողոցներով, մենք չենք կարող բարեհաճ վերաբերվել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը»։