ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանն ավելի հստակեցրեց իր դիրքորոշումը. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Երեկ ասուլիսում Նիկոլ Փաշինյանն ավելի հստակեցրեց իր դիրքորոշումը՝ Արցախի հետ կապված։ Ասաց․ «86 հազար 600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը, բայց պետք է արձանագրել՝ մենք ասում ենք, որ ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ֆորմատով»։ Ապա կրկնեց այն միտքը, թե ՀՀ բոլոր կառավարություններն անցյալում ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
«Իսկ ես ավելի եմ կոնկրետացրել՝ ՀՀ-ն պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 հազար քառ․ կմ տարածքային ամբողջականությունը․․․ Եթե մենք այս հարցում Ադրբեջանի հետ ճիշտ ենք հասկանում իրար, Հայաստանը, այո, ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքային ամբողջականությունը՝ այն ըմբռնմամբ, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29.800 քառ. կմ տարածքը»,- ասաց նա։ Իսկ ժամանակին, հիշեցնենք, հայտարարում էր․ «Առանց Արցախի չկա Հայաստան», եւ «Պաշտպանել Արցախի ժողովրդի (ինքնորոշման) իրավունքը՝ նշանակում է պաշտպանել հայ ժողովրդի իրավունքը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular