ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայիթիում ավելի քան 40 մարդ զոհվել է հեղեղումներից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վերջին օրերին առվազն 42 մարդ է զոհվել Հայիթիում հեղեղումների եւ սողանքների պատճառով, երեքշաբթի՝ հունիսի 6-ի գիշերը տեղեկացրել են տեղի իշխանությունները։ Եվս 11 մարդ, տեղի փրկարարների տվյալներով, համարվում են անհետ կորած։

Մի քանի օր առաջ սկսված անձրեւներն առաջ են բերել հեղեղումներ եւ փլուզումներ երկրի 10 շրջաններից 7-ում, նշել է AFP գործակալությունը։ ՄԱԿ տվյալներով՝ տուժել է 37 հազար մարդ, 13 հազարից ավելի մարդիկ ստիպված են եղել հեռանալ իրենց տներից։

Հատկապես տուժել է Լեոգան քաղաքը, որը գտնվում է երկրի մայրաքաղաքից՝ Պորտ- օ-Պենսից  30 կիլոմետր արեւմուտք ։ Այնտեղ ափերից դուրս են եկել 3 գետեր եւ, տեղի իշխանությունների տվյալներով, զոհվել է ավելի քան 20 մարդ։ Քաղաքապետ Էրնսոն Անրին տեղեկացրել է, որ հուսահատության մեջ գտնվող բնակիչները կորցրել են արդեն ցանված դաշտերն ու անասուններին։ Լեոգանում պարենի, ջրի եւ դեղանյութերի անբավարարություն կա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular