ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինան ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ է հրավիրում «Կախովսկայա» ՀԷԿ-ի ոչնչացման հարցով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է հրավիրում «Կախովսկայա» հիդրոէլեկտրակայանի ոչնչացման հարցով։ Այս մասին հունիսի 6-ին հայտնել է երկրի արտաքին գործերի նախարարությունը։

«Հունիսի 6-ի առավոտյան Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստի արդյունքում համաձայնեցվել է Ուկրաինայի ԱԳՆ գործողությունների ցանկը, որը, մասնավորապես, ներառում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստի գումարումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը նաև հայտարարել է այս հարցը ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի նիստին քննարկելու, ինչպես նաև «Եվրամիության քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի ակտիվացման» անհրաժեշտության մասին։

Բացի այդ, Ուկրաինան կոչ է արել G7-ի երկրներին և ԵՄ-ին «անհապաղ դիտարկել Ռուսաստանի Դաշնության դեմ նոր լայնածավալ պատժամիջոցների սահմանումը, այդ թվում՝ ռուսական հրթիռային արդյունաբերության և միջուկային արդյունաբերության նկատմամբ»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Կախովսկայա» հիդրոէլեկտրակայանի ամբարտակը և վարչական շենքերը գրեթե ամբողջությամբ անցել են ջրամբարի ջրի տակ:

Հիշեցնենք, որ հունիսի 6-ի գիշերը պայթյունի հետևանքով «Կախովսկայա» հիդրոէլեկտրակայանի ամբարտակը փլուզվել է։ Այժմ մոտ 80 բնակավայր գտնվում է հեղեղումների վտանգի տակ։ Իշխանություններն արդեն իրականացնում են տարհանում, Դնեպրի աջ ափի կրիտիկական գոտում 16 հազար մարդ կա։

Կատարվածի համար Ուկրաինան ու Ռուսաստանն իրար են մեղադրում: Ուկրաինան գործ է հարուցել էկոցիդի հոդվածով՝ Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի պայթյունի պատճառով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular