ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բրնձով ճաշ էր, դժվար թունավորվեին». դպրոցի տնօրենը կարծում է՝ երեխաներն արևահարվել են

ԻՐԱՎՈՒՆՔ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի 9 աշակերտ երեկ տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն:

Թե ինչ էր տեղի ունեցել և ինչն էր երեխաների՝ հիվանդանոց տեղափոխելու պատճառը, ԼՈւՐԵՐ.com-ը փորձեց պարզել նաև Գյուլագարակի միջնակարգ դպրոցի տնօրեն Գառնիկ Մարինյանից:

Տնօրենի խոսքով՝ դպրոցի 153 երեխա ճաշ է կերել դպրոցի ճաշարանում՝ նույն կաթսայից. «4-րդ դասարանի երեխաներից չորսը ուսուցչուհու հետ միասին մոտեցան ինձ, ասացին՝ լավ չեն զգում իրենց, թունավորվել են, գլուխներն է ցավում և փորիկները: Ծնողներին կանչեցի, տարանք հիվանդանոց: Մյուս դասարաններից ոչ ոք վատ չի զգացել իրեն»: 

Գառնիկ Մատինյանը հակված է այն մտքին՝ որ երեխաներն արևահարվել են. «Բրնձով ճաշ էր, դժվար թունավորվեին, բայց՝ ով գիտե...: Քանի որ դասամիջոցին 15 րոպե խաղ են արել դրսում, կասկածում ենք, որ կարող է՝ արևահարվել են, կարող է՝ կերակուրը թթվել է երեխաների վրա՝ դրսի խաղից կամ ջրի հետևանքով: Հիմա փակել եմ խոհանոցը, սննդի պահեստը, սանէպիդկայանը ուսումնասիրում է, ինձ մինչև երկուշաբթի կասեն պատճառը, և մենք կվերացնենք խնդիրները»:

Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը նշեց նաև, որ այժմ հիվանդանոցում երկու երեխա կա, որոնք անալիզներ են հանձնում, մյուսներն արդեն դուրս են գրվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular