Ծանոթ ու միաժամանակ անհայտ … կոնյակ Հարդի
ՖՈՏՈԿոնյակի ընտրությունը չի սահմանափակվում միայն Hennessy-ով կամ Courvoisier-ով, թեև դրանք ամենատարածվածն են ֆրանսիայում։ Բացի նշված ալկոհոլային ըմպելիքներից Կոնյակ նահանգը բազմաթիվ կոնյակի տների ծննդավայր է, որոնց արտադրանքը ոչնչով չի զիջում, իսկ երբեմն նույնիսկ որակով գերազանցում է այդ հանրահայտ ապրանքանիշերին։ Այդպիսի արտադրողներից է Hardy կոնյակի տունը։
Այդ կոնյակի տունը երկար պատմություն ունի, և գործարանում դեռևս օգտագործում է մեկուկես դար առաջվա տեխնոլոգիաներ և բաղադրատոմսեր։ Այդ կոնյակի տունը հիմնադրվել է 1863 թվականին երիտասարդ թորող Էնթոնի Հարդիի կողմից, ով դրանից քիչ առաջ էր տեղափոխվել Կոնյակ քաղաք, և որտեղ հնարավորություն էր ստացել անձամբ մասնակցել ալկոհոլի ստեղծման գործընթացին։
Պետք է ասել, որ Հարդին այն մարդկանցից էր, ով ուղղակի ստեղծված էր գինեգործության և կոնյակագործության համար։ Շատ առումներով նա ինքնուսույց էր և ինքն էլ հասել է բազմաթիվ նրբությունների հասկացման այդ ըմպելիքի արտադրության մեջ: Նույնիսկ հայրենի քաղաքում նա իր նկուղում ալկոհոլային խմիչք էր թորում, որը հայտնի էր շրջապատում։ Դա դեռ կոնյակ չէր, բայց նույնիսկ այն ժամանակ Հարդին իրեն դրսևորում էր որպես տաղանդավոր կուպաժավորող և համտեսող։ Զարմանալի չէ, որ տեղափոխվելով Կոնյակ, նա սկսել է դասեր քաղել տեղի կոնյակագործներից և ստեղծել իր սեփական կոնյակը:
Հարդիի բիզնեսը հաջողությամբ էր զարգանում, չնայած այն հանգամանքին, որ 19-րդ դարի երկրորդ կեսին քաղաքային իշխանությունները մի շարք խիստ միջոցներ էին ձեռնարկել գավառից դուրս կոնյակի արտահանման հարկի հետ կապված։ Սակայն Հարդին ելքը գտել է, նա իր բիզնեսը մասամբ «տեղափոխել» է Արևելյան Եվրոպա։ Միաժամանակ ամբողջ հումքը դեռ արտադրվում էր Ֆրանսիայի Կոնյակ նահանգում։ Խաղողի այգիների տերերի և պաշտոնյաների հետ ընդհանուր լեզու գտնելու ունակությունն, որին տիրապետում էր Էնթոնին, թույլ է տվել նրան ստեղծել արտադրական գործընթաց դժվարին պայմաններում։ Միևնույն ժամանակ, նրա խմիչքն իսկապես բացառիկ էր, և նաև ֆրանսիական:
«Հարդի» կոնյակի տունը միանգամայն ապահով կերպով վերապրել է երկու համաշխարհային պատերազմների ծանր ժամանակները: Արտադրությունը մնացել է Հարդի ընտանիքի ձեռքում, իսկ 1945 թվականին հիմնադիրի ծոռը՝ Ժակ Հարդին է ստանձնել ընկերության ղեկավարությունը։ Հենց նրա գլխավորությամբ էլ Հարդի ընկերությունը դարձել է աշխարհահռչակ կոնյակ արտադրող: Արտադրությունն արդիականացվել և ընդլայնվել է, սկսվել է ակտիվ գովազդային արշավ և ապրանքանիշի առաջմղում շուկայում: Արդյունքում այդ կոնյակի տունը վերափոխվել է։ Հարդին սկսել է խմիչք արտադրել գիտակների, այլ ոչ թե աղքատների համար։ Ներկայումս տարեկան վաճառվում է ավելի քան 1,5 միլիոն շիշ Հարդի կոնյակ, ինչը շատ լավ ցուցանիշ է նման տիպի էլիտար խմիչքի համար։
Կ. Խաչիկյան