ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրահանձնաժողովում արձագանքել են Էրդողանի հայտարարություններին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրահանձնաժողովի խոսնակ Դանա Սփինանտը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացումը և Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ Անկարայի առաջընթացը կապ չունեն։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Նրա խոսքով, ԵՄ-ն ունի շատ հստակ անդամակցության գործընթաց, և կա նաև կոնկրետ քայլեր, որոնք պետք է կատարի ԵՄ անդամակցության թեկնածու երկիրը։ Նա շեշտել է, որ դրանք չեն կարող կապվել:

Ըստ ԵՀ ներկայացուցիչ Անա Պիսոներոյի՝ Եվրահանձնաժողովը վերահսկում է թեկնածու երկրների առաջընթացը, «նման առաջընթացի հաջորդ տարեկան զեկույցը կհրապարակվի, ինչպես ակնկալում ենք, հոկտեմբերին»։

Մինչ այս Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Թուրքիայի՝ ԵՄ անդամ դառնալու ցանկությանը, սակայն այդ մտադրությունը չպետք է խանգարի Շվեդիայի՝ դաշինք մտնելուն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular