Եվրահանձնաժողովում արձագանքել են Էրդողանի հայտարարություններին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրահանձնաժողովի խոսնակ Դանա Սփինանտը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացումը և Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ Անկարայի առաջընթացը կապ չունեն։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Նրա խոսքով, ԵՄ-ն ունի շատ հստակ անդամակցության գործընթաց, և կա նաև կոնկրետ քայլեր, որոնք պետք է կատարի ԵՄ անդամակցության թեկնածու երկիրը։ Նա շեշտել է, որ դրանք չեն կարող կապվել:
Ըստ ԵՀ ներկայացուցիչ Անա Պիսոներոյի՝ Եվրահանձնաժողովը վերահսկում է թեկնածու երկրների առաջընթացը, «նման առաջընթացի հաջորդ տարեկան զեկույցը կհրապարակվի, ինչպես ակնկալում ենք, հոկտեմբերին»։
Մինչ այս Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Թուրքիայի՝ ԵՄ անդամ դառնալու ցանկությանը, սակայն այդ մտադրությունը չպետք է խանգարի Շվեդիայի՝ դաշինք մտնելուն։