ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիան հաստատել է Ուկրաինային մինչեւ 700 մլն եվրոյի չափով օգնության նոր փաթեթի նախապատրաստումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գերմանիան հաստատել է Ուկրաինային մինչեւ 700 մլն եվրոյի չափով օգնության նոր փաթեթի նախապատրաստումը։ Այս մասին հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ Նա հաստատել է Der Spiegel-ի եւ DPA-ի տարածած տեղեկությունը։

Մասնավորապես, խոսքը արդեն մատակարարված Patriot համալիրների, Marder լրացուցիչ ՀՄՄ-ների, Leopard 1 տանկերի, ականազերծման սարքավորումների եւ հրետանու ու տանկերի համար գրեթե 20 հազար զինամթերքի մասին է: 

Գերմանիայի կողմից ռազմական, ֆինանսական եւ հումանիտար օգնության ընդհանուր ծավալը 2022 թվականի փետրվարից հասել է գրեթե 17 մլրդ եվրոյի։  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular