Գերմանիան հաստատել է Ուկրաինային մինչեւ 700 մլն եվրոյի չափով օգնության նոր փաթեթի նախապատրաստումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիան հաստատել է Ուկրաինային մինչեւ 700 մլն եվրոյի չափով օգնության նոր փաթեթի նախապատրաստումը։ Այս մասին հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ Նա հաստատել է Der Spiegel-ի եւ DPA-ի տարածած տեղեկությունը։
Մասնավորապես, խոսքը արդեն մատակարարված Patriot համալիրների, Marder լրացուցիչ ՀՄՄ-ների, Leopard 1 տանկերի, ականազերծման սարքավորումների եւ հրետանու ու տանկերի համար գրեթե 20 հազար զինամթերքի մասին է:
Գերմանիայի կողմից ռազմական, ֆինանսական եւ հումանիտար օգնության ընդհանուր ծավալը 2022 թվականի փետրվարից հասել է գրեթե 17 մլրդ եվրոյի։