ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … տեկիլա Դոն Խուլիո

ՖՈՏՈ

Մինչ օրս ստեղծվել են տեկիլայի անհավատալի քանակության տեսակներ։ Որոշ արտադրողներ արտադրում են մատչելի գներով խմիչքներ, որոնք գրեթե բոլորը կարող են իրենց թույլ տալ (գոնե Մեքսիկայում), մյուսները մասնագիտանում են այնպիսի էլիտար ըմպելիքների մեջ, որոնք իրենց բույրի բարդությամբ համեմատելի են լավագույն վիսկիների հետ: Սակայն այդ բոլոր տեկիլա արտադրողների մեջ առանձնանում է Don Julio տեկիլան։ Այդ ըմպելիքը շատ գիտակների համար մի տեսակ չափանիշ է:
Ինչպես և կարելի է կռահել, այդ ալկոհոլն իր անունը ստացել է իր ստեղծողի պատվին: 1942 թվականին դոն Խուլիո Գոնսալես Էստրադան գնել է մի փոքրիկ գործարան, որը նա անվանել է La'Primavera, որը թարգմանվում է որպես «գարուն»։ Հենց սկզբից Դոն Խուլիոն իր առջև նպատակ էր դրել արտադրել ամենաճիշտ տեկիլան: Այդ մոտեցումը ենթադրում էր բոլոր տեխնոլոգիական գործընթացների առավել մանրակրկիտ պահպանում և ամենաբարձր որակի հումքի ընտրություն: Ի վերջո, ինչպես Դոն Խուլիոն իրավացիորեն պնդում էր, անհնար է  լավ հյութ ստանալ անորակ ագավայից: Այդ պատճառով էլ նա գործարան է գնել հենց Խալիսկո նահանգում։
Մեքսիկական այդ նահանգը հայտնի է եղել որպես կապույտ ագավայի աճեցման լավագույն վայր դեռ Դոն Խուլիոյի ծնվելուց շատ առաջ: Այդտեղ է «ամենաճիշտ» հողը, «ամենաճիշտ» անձրևը, «ամենաճիշտ» արևը և այդտեղ են «ամենաճիշտ» հիմադորները, որոնք աճեցնում են կապույտ ագավա (որն, ի դեպ, աճում է 7-ից 10 տարի), և որից կարելի է պատրաստել Ամենաճիշտ տեկիլան: Հարկ է նշել, որ Դոն Խուլիո Էստրադան պատկանում էր այն մարդկանց կատեգորիային, ովքեր բոլորովին չեն բավարարվում իրենց շրջապատող աշխարհի անկատարությամբ, ովքեր պայքարում են դրա դեմ և ... հասնում են իրենց նպատակին։ Եվ դա չնայած նրան, որ նրան չորս տասնամյակ է պահանջվել իր տեկիլան կատարելության հասցնելու համար:
Սկզբում նա խմիչք էր արտադրում բացառապես անձնական օգտագործման համար։ Հետո նա սկսեց համարել, որ այդ ալկոհոլը կարելի է առաջարկել հարազատներին։ Պարզվեց, որ նրանք այդ ըմպելիքի գիտակներ էին (ինչպես և շատ մեքսիկացիներ) և արագորեն տարածեցին «Դոն Խուլիոյի տեկիլայի» համբավը ողջ Մեքսիկայում: Բայց միայն 1987 թվականին են հայտնվել առաջին շշերը, որոնց պիտակների վրա գրված է եղել Don Julio։ Դա Tequila Reserva de Don Julio-ն էր, որն իր մաքուր համով տպավորել է նույնիսկ մեքսիկացիներին։ Դրան հետևողականորեն հաջորդել են  բարձր որակի տեկիլաների այլ տեսակներ՝ մինչև հինգ տարի հնեցման:
2005 թվականին Don Julio տեկիլան դարձել էր աշխարհահռչակ բրենդ, որն էլ գրավել է Diageo խոշոր ալկոհոլային հոլդինգի ուշադրությունը։ Չնայած բարձր գնին, արտադրության գնման գործարքը շատ արագ է կատարվել: Պետք է հարգանքի տուրք մատուցել նոր սեփականատիրոջը, քանի որ սեփականության իրավունքի փոփոխությունը չի ազդել արտադրվող ալկոհոլի որակի վրա։ Ավելին, Դոն Խուլիո տեկիլան կոնցեռնի մեծ հնարավորությունների շնորհիվ կարողացել է դուրս գալ նոր շուկաներ և զբաղեցնել իր արժանի տեղը աշխարհում։

Нет описания.
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular