ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարավային Կորեայում հորդառատ անձրեւների հետեւանքով 39 մարդ է զոհվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարավային Կորեայում հորդառատ անձրեւների հետեւանքով 39 մարդ է զոհվել, գրում է Yonhap-ը։

Տարերային աղետների դեմ պայքարի եւ անվտանգության միջոցառումների կենտրոնական շտաբի տվյալներով՝ ժամը 6:00-ի դրությամբ ամբողջ երկրում հորդառատ անձրեւների հետեւանքով զոհվել է 39 մարդ, եւս  9 մարդ անհետ կորած է համարվում, 34-ը վիրավոր է։

Նշվում է, որ զոհերի թիվը կարող է աճել։

Երկրի ողջ տարածքում 10 570 մարդ տարհանվել է։

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը հրահանգել է մոբիլիզացնել բոլոր առկա ռեսուրսները՝ հորդառատ անձրեւների հետեւանքները վերացնելու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular