Հարավային Կորեայում հորդառատ անձրեւների հետեւանքով 39 մարդ է զոհվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀարավային Կորեայում հորդառատ անձրեւների հետեւանքով 39 մարդ է զոհվել, գրում է Yonhap-ը։
Տարերային աղետների դեմ պայքարի եւ անվտանգության միջոցառումների կենտրոնական շտաբի տվյալներով՝ ժամը 6:00-ի դրությամբ ամբողջ երկրում հորդառատ անձրեւների հետեւանքով զոհվել է 39 մարդ, եւս 9 մարդ անհետ կորած է համարվում, 34-ը վիրավոր է։
Նշվում է, որ զոհերի թիվը կարող է աճել։
Երկրի ողջ տարածքում 10 570 մարդ տարհանվել է։
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը հրահանգել է մոբիլիզացնել բոլոր առկա ռեսուրսները՝ հորդառատ անձրեւների հետեւանքները վերացնելու համար։