ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծիծեռնակաբերդի խճուղին վերականգնվելու է ամբողջ ծավալով այս տարի. Նաև կառուցվելու է երկրորդային ճանապարհ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այսօր՝ հուլիսի 24-ին, զեկուցվեց, որ Ծիծեռնակաբերդի խճուղու փուզված հատվածի շինարարական աշխատանքների վերսկսման վերաբերյալ քաղաքապետն արդեն ստորագրել է համապատասխան որոշում, որը կարգավորելու է  փլուզված հատվածում  հողօգտագործման և կառուցապատման ռեժիմները։

«Ըստ էության, հենց այս որոշման  հետ կապված էր հետագա շինարարական ձգձգումները։ Վերջնականացրել ենք շինարարական և տեխնիկական լուծումները, ունենք էսքիզային և նախագծային լուծումներ։ Այս պահի դրությամբ գտնվում ենք նախագծի  փորձաքննության փուլում։ Փորձաքննությունն ավարտելուց հետո  անմիջաես կմեկնարկի շինարարական աշխատանքները։

Ծիծեռնակաբերդի խճուղին վերականգնվելու է  ամբողջ ծավալով, ինչպես նաև  կառուցվելու է  երկրորդային ճանապարհ, որը սպասարկելու է  հարակից շենքերը»,- զեկուցվեց խորհրդակացության ժամանակ։

Հստակեցվեց նաև, որ այս ամենը կատարվելու է այս տարի։

«Կառուցապատողը պատրաստ է, փորձաքննությունից անմիջապես  հետո աշխատանքները կմեկնարկենք»,- ասաց զեկուցողը։

Նիստը վարող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ պետք է հնարավորինս արագ անցնել փորձաքննություն. «Բայց նաև այնպես անցնել, որ չստացվի նմանատիպ փլուզում ևս մեկ անգամ ունենանք։ Հուսով եմ՝ այս անգամ նախագիծն  այնպես է կազմակերպված, որ այդ խնդիրը չի կրկնվի»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular