ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քեմերի շրջանում անտառային հրդեհների մարմանը մասնակցում է ռուսական Бе-200ЧС ամֆիբիա-ինքնաթիռը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսական Бе-200ЧС ամֆիբիա ինքնաթիռը մասնակցում է Թուրքիայի Քեմեր շրջանի անտառային հրդեհների մարմանը, շրջանը վերջին օրերին ամենից շատ է տուժել տարերքի պատճառով։ Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին տեղեկացրել են ականատեսներն իրադարձությունների վայրից։

«Անտառային հրդեհների թանձր ծուխը  երեւում է Քեմերի ափային գծի մի շարք հյուրանոցների տարածքից։ Օդից կրակի դեմ պայքարում են ուղղաթիռները, ինչպես նաեւ Бе-200ЧС ամֆիբիա ինքնաթիռը»,- ասել են ականատեսները։

Հուլիսի 18-ին ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունում ՏԱՍՍ-ին տեղեկացրել էին, որ Бе-200ЧС երկու ամֆիբիա ինքնաթիռ թռել է Թուրքիա՝ օգնելու համար անտառային հրդեհների մարմանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular