Քեմերի շրջանում անտառային հրդեհների մարմանը մասնակցում է ռուսական Бе-200ЧС ամֆիբիա-ինքնաթիռը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական Бе-200ЧС ամֆիբիա ինքնաթիռը մասնակցում է Թուրքիայի Քեմեր շրջանի անտառային հրդեհների մարմանը, շրջանը վերջին օրերին ամենից շատ է տուժել տարերքի պատճառով։ Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին տեղեկացրել են ականատեսներն իրադարձությունների վայրից։
«Անտառային հրդեհների թանձր ծուխը երեւում է Քեմերի ափային գծի մի շարք հյուրանոցների տարածքից։ Օդից կրակի դեմ պայքարում են ուղղաթիռները, ինչպես նաեւ Бе-200ЧС ամֆիբիա ինքնաթիռը»,- ասել են ականատեսները։
Հուլիսի 18-ին ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունում ՏԱՍՍ-ին տեղեկացրել էին, որ Бе-200ЧС երկու ամֆիբիա ինքնաթիռ թռել է Թուրքիա՝ օգնելու համար անտառային հրդեհների մարմանը։