ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆիլիպիններում «Դոքսուրի» փոթորիկը 13 մարդու կյանք է խլել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆիլիպիններում «Դոքսուրի» արևադարձային փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի, 20 մարդ անհետ կորել է, հայտնում է GMA News-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր տարերքի հետեւանքով վեց զոհի մասին։ Փոթորկի հետևանքներից հիմնականում տուժել է Ֆիլիպինյան արշիպելագի ամենամեծ կղզին՝ Լուզոնը, որտեղ մոլեգնող աղետը վնասել է էլեկտրահաղորդման գծերը, իսկ հորդառատ անձրևները հանգեցրել են ջրհեղեղների և սողանքների։ Իշխանությունները ստիպված են եղել հազարավոր մարդկանց տարհանել ափամերձ բնակավայրերից։

Ռիսկերի կանխարգելման և բնական աղետների վերացման ազգային խորհրդի տվյալներով՝ մոտ 330 հազար մարդ բախվել է Դոքսուրի փոթորկի հետևանքներին, մոտ 27 հազարը ստիպված են եղել լքել իրենց տները, այդ թվում՝ իշխանությունների կողմից կազմակերպված տարհանման հետևանքով։ Օդերեւութաբանական կանխատեսումների համաձայն՝ երեկվանից Ֆիլիպիններում արեւադարձային ցիկլոնի ինտենսիվությունը աստիճանաբար նվազում է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular