ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆինանսների նախարարն ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է առևտրատնտեսական հարաբերությունները

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային: Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ֆինանսների նախարարությունից:

Ողջունելով դեսպանին՝ նախարար Հովհաննիսյանը շնորհավորել է նրան պաշտոնի ստանձնման կապակցությամբ և նշել, որ դեսպանն իր աշխատանքային գործունեությունը Հայաստանում սկսում է մի փուլում, երբ ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև առևտրատնտեսական հարաբերությունները գտնվում են ակտիվ զարգացման փուլում: Նախարարը նաև վստահեցրել է, որ երկկողմ հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն:

Դեսպան Ալ Մուլլան իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ իր գործունեությամբ կաջակցի երկու երկրների միջև հարաբերությունների էլ ավելի խորացմանը և առկա ներուժի արդյունավետ օգտագործմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխգործակցության վերաբերյալ նոր հեռանկարների լայն շրջանակ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկված գաղափարների իրագործման ուղղությամբ՝ մեկտեղել ջանքերը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular