ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ…Զինգեր կարի մեքենա

ՖՈՏՈ

Զինգերի կարի մեքենան գովազդելու կարիք չունի: Այդ մասին լավ գիտեն հատկապես մեր մայրերը և տատիկները: Սակայն իրականում Զինգերը չի հայտնագործել կարի մեքենան: Այն հայտնագործվել է տարբեր ժամանակաշրջաններում ապրած մի շարք գյուտարարների ջանքերի շնորհիվ: Զինգերն ուղղակի վերցրել է այդ ամենը և կատարելագործելով մեխանիզմները ստացել այդքան հանրահայտ Զինգերի կարի մեքենան: Սկսենք նրանից, որ առաջին կարի մեքենայի ստեղծումը տեղի է ունեցել  18-րդ դարի երկրորդ կեսին: Առաջին կարի մեքենաներն առանձնանում էին նրանով, որ նրանք ամբողջությամբ պատճենահանում էին ձեռքով կար անելու  մեթոդը:  Սակայն 1814 թվականին  ավստրիացի դերձակ Յոզեֆ Մադերսպերգերը ստեղծել է ասեղ, որի թելելու անցքը գտնվում էր ասեղի սկզբնամասում: Մի քանի տարի անց Ֆիշերը, Գիբբսը, ՈՒոլտեր Հանտը, Էլիաս Հոուն և  այլ գյուտարարներ  սկսել են աշխատել թելելու անցքն  ասեղի սկզբնամասում գտնվող ասեղով մաքոքային մեքենայի   ստեղծման ուղղությամբ: 1830 թվականին Բարտելեմի  Տիմոնյեն ստացել է կարի մեքենայի առաջին արտոնագիրը  և բացել աշխարհի առաջին մեխանիզացված  կարի արտադրամասը: 1845 թվականին ԱՄՆ-ում  Էլիաս Հոուն  մշակել է  մաքոքային առանցքը և ստացել այդ մեխանիզմով աշխատող  կարի մեքենայի արտոնագիր, որը աշխատել է րոպեում 300 կար արագությամբ: Այդ մեքենայի մեխանիզմի առանձնահատկությունը եղել է այն, որ ասեղը հորիզոնական է տեղաշարժվել, իսկ կարվող  գործվածքները շարժվում էին  ուղղահայաց հարթությունում, ինչի արդյունքում որոշ անհարմարություններ են առաջանում: 1850 թվականին  Վիլսոնի, իսկ ավելի ուշ՝ 1851 թվականին, Զինգերի և Գիբբսի կարի մեքենաներում արդեն  ասեղն ուղղահայաց է շարժվել և հարմարեցված է եղել հատուկ սարք՝ ոտքով կտորը  հորիզոնական հարթությունում տեղաշարժելու համար: 1850 թվականից Զինգերն աշխատել է Թեյլորի կարի մեքենաների վերանորոգման  արհեստանոցում, որտեղ էլ բացահայտվել է նրա գյուտարարական  տաղանդը: Նա նորարարություններ է կատարել և կատարելագործել կարի մեքենան: Սակայն Թեյլորի արհեստանոցում տեղի ունեցած պայթյունը ոչնչացրել է Զինգերի կարի մեքենայի նախատիպը: Այնուամենայնիվ 1851 թվականին հայտնվել է առաջին I.M. Singer & Co ընկերության կարի մեքենան, շնորհիվ տաղանդավոր գյուտարար Զինգերի և տաղանդավոր նյու-յորքյան իրավաբան Կլարկի համագործակցության: Կլարկը սկզբից եղել է ուղղակի երրորդ գործընկերը: Հետագայում յուրաքանչյուր կարի մեքենայի նոր մոդելի ստեղծմամբ, բարելավվել է դիզայնը, իսկ մեքենան դարձել ավելի բարդ ու կատարելագործված, առավել արագ և ավելի մասնագիտացված կար անող: Ռուսաստանում Զինգերի առաջին կարի մեքենաների արտադրություն սկսվել է Պոդոլսկում 1902 թվականին, և որը շարունակվել է անգամ ԽՍՀՄ-ի ժամանակ, և դա եղել է Զինգերի գործարանի մասնաճյուղը, բայց ի վերջո այդ մեքենաներն են հայտնի եղել մեր տատիկներին և մայրերին:

Нет описания.

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular