ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողողման լուծույթ, որը կօգնի ընդամենը 1 րոպեում ազատվել ատամների փառից ու բերանի խոռոչի տհաճ հոտից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Բերանը ողողելու համար նախատեսված հեղուկն ատամնափառից ազատվելու լավագույն տարբերակն է: Բացի ատամների փառը մաքրելուց, այն նաև ոչնչացնում է բերանի խոռոչի բակտերիաները: 

Բերանի խոռոչի հիգիենան կենսական նշանակություն ունի մարդու առողջության համար, քանի որ այնտեղ գտնվող բակտերիաները ներթափանցում են օրգանիզմ՝ բացասաբար ազդելով օրգանների վրա:

Այս միջոցի հիմնական բաղադրիչը սոդան է: Նատրիումի հիդրոկարբոնատը համարվում է լավագույն մաքրող միջոցներից մեկը: Բացի այդ, այն նաև օժտված է սպիտակեցնող հատկությամբ, ուստի՝ հաճախ օգտագործվում է ատամները մաքրելու համար: Սոդան ոչ միայն սպիտակեցնում է ատամնաշարը, այլև ազատում է հետքերից, ատամնաքարերից, ատամների փառից, մանրէներից ու բերանի խոռոչի տհաճ հոտից:

Բաղադրությունը.

          1 ճ.գ կերակրի սոդա,

 ·         ½ բաժակ ջրածնի պերօքսիդ,

·         ½ թ.գ. կերակրի աղ, 

·         ½ բաժակ գոլ ջուր: 

Պատրաստման եղանակը.

 Հարկավոր է խառնել աղն ու սոդան, այնուհետև ատամների խոզանակը թրջել գոլ ջրի մեջ և այս խառնուրդով մաքրել ատամները:

 Խառնել ջրածնի պերօքսիդն ու գոլ ջուրը և ստացված խռնուրդով 1 րոպե շարունակ ողողել բարանի խոռոչը: Այս պրոցեդուրան կարելի է կրկնել շաբաթական երկու անգամ: Պրոցեդուրայից հետո ատամները հարկավոր է խոզանակով մաքրել

Հարկ է նշել, որ այս լուծույթի որոշ բաղադրիչները կարող են խիստ վնասակար լինել օրգանիզմի համար, ուստի՝ ոչ մի դեպքում չի կարելի կուլ տալ այն: Բացի այդ, բերանի խոռոչի ճիշտ հիգիենայի պահպանման համար հարկավոր է օրական առնվազն երեք անգամ լվանալ ատամներն ու բերանի խոռոչը:

Բացի այդ, անհրաժեշտ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է վտանգավոր լինել առողջության համար:

 Նյութի աղբյուրը՝ budetezdorovy.ru

 
 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular