Ողողման լուծույթ, որը կօգնի ընդամենը 1 րոպեում ազատվել ատամների փառից ու բերանի խոռոչի տհաճ հոտից
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԲերանը ողողելու համար նախատեսված հեղուկն ատամնափառից ազատվելու լավագույն տարբերակն է: Բացի ատամների փառը մաքրելուց, այն նաև ոչնչացնում է բերանի խոռոչի բակտերիաները:
Բերանի խոռոչի հիգիենան կենսական նշանակություն ունի մարդու առողջության համար, քանի որ այնտեղ գտնվող բակտերիաները ներթափանցում են օրգանիզմ՝ բացասաբար ազդելով օրգանների վրա:
Այս միջոցի հիմնական բաղադրիչը սոդան է: Նատրիումի հիդրոկարբոնատը համարվում է լավագույն մաքրող միջոցներից մեկը: Բացի այդ, այն նաև օժտված է սպիտակեցնող հատկությամբ, ուստի՝ հաճախ օգտագործվում է ատամները մաքրելու համար: Սոդան ոչ միայն սպիտակեցնում է ատամնաշարը, այլև ազատում է հետքերից, ատամնաքարերից, ատամների փառից, մանրէներից ու բերանի խոռոչի տհաճ հոտից:
Բաղադրությունը.
1 ճ.գ կերակրի սոդա,
· ½ բաժակ ջրածնի պերօքսիդ,
· ½ թ.գ. կերակրի աղ,
· ½ բաժակ գոլ ջուր:
Պատրաստման եղանակը.
Հարկավոր է խառնել աղն ու սոդան, այնուհետև ատամների խոզանակը թրջել գոլ ջրի մեջ և այս խառնուրդով մաքրել ատամները:
Խառնել ջրածնի պերօքսիդն ու գոլ ջուրը և ստացված խռնուրդով 1 րոպե շարունակ ողողել բարանի խոռոչը: Այս պրոցեդուրան կարելի է կրկնել շաբաթական երկու անգամ: Պրոցեդուրայից հետո ատամները հարկավոր է խոզանակով մաքրել
Հարկ է նշել, որ այս լուծույթի որոշ բաղադրիչները կարող են խիստ վնասակար լինել օրգանիզմի համար, ուստի՝ ոչ մի դեպքում չի կարելի կուլ տալ այն: Բացի այդ, բերանի խոռոչի ճիշտ հիգիենայի պահպանման համար հարկավոր է օրական առնվազն երեք անգամ լվանալ ատամներն ու բերանի խոռոչը:
Բացի այդ, անհրաժեշտ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է վտանգավոր լինել առողջության համար:
Նյութի աղբյուրը՝ budetezdorovy.ru