ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ… Նամականիշներ

ՖՈՏՈ

1840 թվականին որպես փոստային բարեփոխումների տարրերից մեկն Անգլիայում շրջանառության մեջ է դրվել բոլորին այնպիսի ծանոթ բան, ինչպիսին է փոստային նամականիշը: Սակայն դրա հեղինակության մասին ներկայումս կոնսենսուս չկա: Օրինակ, ոմանք համարում են, որ նամականիշի հեղինակը Շվեդիայի քաղաքացի  Գաբրիել Տրեֆֆենբերգն է, ով 1823 թվականին առաջարկել էր ծրարի վրա գունավոր նկար նկարել որպես վճարման ապացույց: Հեղինակության մյուս մրցակիցն անգլիացի Ջեյմս Չալմերսն է, ով 1834 թվականին իր սեփական տպագրատանը տպագրել է  ծրարին սոսնձվող նամականիշների փորձնական խմբաքանակ: Դրանք ունեցել են վճարման մասին համապատասխան գրություններ, իսկ  գինը որոշվելիս է եղել ոչ թե հեռավորությամբ, ինչպես սովորաբար լինում է՝ այլ նամակի կշռով: Սակայն նրա գաղափարը չի կարողացել  հաղթահարել բյուրոկրատական խոչընդոտները:  Փոստի պատմության մեջ պաշտոնապես առաջին փոստային նամականիշը ստեղծվել է անգլիացի Ռոուլենդ Հիլլի ջանքերով: Երեք տարի պայքարելով նա հասել է նրան, որ 1840 թվականի  մայիսի 6-ին թողարկվել է փոքր չափերով  Վիկտորիա թաագուհու  նկարով սև գույնի  ուղղանկյուն նամականիշների խմբաքանակ՝ 1 պեննի նոմինալ արժեքով: Սրանց ժողովուրդը անմիջապես կոչեց «սև պեննի»:

Открыть фото

Դրանից հետո հայտնվեցին 2 պեննիանոց նամականիշները, միայն թե այն արդեն սև չէր, այլ կապույտ էր: Առաջին, նամականիշներն արտադրվել են առանց եզրային կտրման հատվածների՝ ատամնանիվների: Նրանք տպագրվում էին մեկ թերթիկի վրա, իսկ վաճառքի ժամանակ  փոստային բաժանմունքում պարզապես կտրվում էին  մկրատով: Սակայն դա շատ անհարմար էր և արդյունքում բողոքներ շատ էր լինում: Մի օր փոստային աշխատող Հենրի Արչերը, օգտագործելով սովորական կարի մեքենան նամականիշներով թերթն անց կացրեց մեքենայով՝ եզրագծելով կտրման տեղերը: Արդյունքում դրա շնորհիվ արդեն հնարավոր էր ձեռքով, առանց ջանք գործադրելու նամականիշները պոկել ընդանուր թերթիկից: Ոգևորվելով իր հայտնագործությամբ Արչերը սկզբից սկսեց օգտագործել կարի մեքենայի կոտրած ասեղ (ավելի լայն անցքեր ստանալու համար), ապա կատարելագործելով այն սկսեց օգտագործել մամլիչ մեքենա մի քանի ասեղներով:  Այսպիսով, ստեղծվեց նամականիշների պերֆորացիոն մեքենան, իսկ, սկսած 1854 թվականից սկսվեցին  արտադրվել եզրային կտրման հատվածների ատամնանիվներով փոստային նամականիշներ: Ռուսաստանում փոստային նամականիշերի պատմությունը սկսվում է 1857 թվականի դեկտեմբերի 10-ից: Հենց այդ օրն է  10 կոպեկ արժողությամբ առաջին նամականիշը սկսել   ազատ շրջանառվել: Նամականիշի վրա  պատկերված էր ռուսական զինանշանը, ընդ որում մինչև 1917 թվականը թողարկված բոլոր նամականիշների վրա այդ պատկերն առկա է եղել: 1864 թվականի փոստային  բարեփոխումից հետո Ռուսաստանի Պետական փոստային ծառայությունը սկսեց նամականիշներ ուղարկել բոլոր բնակավայրեր, ընդ որում  ոչ միայն քաղաքներ կամ  շրջկենտրոնների, այլ նաև գյուղեր: Ստեղծված նահանգային փոստային բաժանմունքներն ունեին իրենց հատուկ նամականիշները, որոնք շրջանառվում էին պետական նամականիշների հետ համատեղ: Այս ամենը բերեց նամականիշների  չափսերի և  ձևերի հսկայական բազմազանության՝ օրինակ օվալ, ռոմբաձև, կլոր, հսկայական, փոքր և անգամ մարման կտրոններով: Հետաքրքիր է նշել, որ որևէ նամականիշի վրա, անկախ ծագման, կամ  թողարկման երկրից պարտադիր կերպով նամականիշը թողարկող երկրի անունը գրվում է լատիներեն տառերով, իսկ եթե դա չկա, ապա նշանակում է, որ այդ նամականիշն անգլիական արտադրության է: Բանն այն է, որ Մեծ Բրիտանիան, որպես փոստային նամականիշներն առաջին անգամ շրջանառության մեջ դնող երկիր  ազատվել է նամականիշ թողարկած երկրի  անունը պարտադիր նշելու այդ պարտականությունից:  

Нет описания.

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular