ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ ԶՈւ-ն տեղեկացրել է С-200 համալիրի հրթիռով Ղրիմը գրոհելու փորձի մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուս զինվորականները տեղեկացրել են, որ հետ են մղել С-200 համալիրի հրթիռով Ղրիմի տարածքն ուկրաինացիների կողմից գրոհելու փորձը, հայտնել է «Ինտերֆաքսը»։

«Օգոստոսի 19-ի գիշերը Կիեւի վարչակարգը ձեռնարկել է Ղրիմի տարածքի ահաբեկչական գրոհի փորձ հարվածայինի վերածված ՀՕՊ С-200 համալիրի զենիթային հրիթռով»,- շաբաթ օրը տեղեկացրել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։

«Ռուսական ՀՕՊ միջոցներով ուկրաինական հրթիռը ժամանակին հայտնաբերվել եւ խփվել է օդում։ Երկրի վրա զոհեր եւ ավերածություններ չկան»,- տեղեկացրել են զինվորականները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular