ՌԴ ԶՈւ-ն տեղեկացրել է С-200 համալիրի հրթիռով Ղրիմը գրոհելու փորձի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուս զինվորականները տեղեկացրել են, որ հետ են մղել С-200 համալիրի հրթիռով Ղրիմի տարածքն ուկրաինացիների կողմից գրոհելու փորձը, հայտնել է «Ինտերֆաքսը»։
«Օգոստոսի 19-ի գիշերը Կիեւի վարչակարգը ձեռնարկել է Ղրիմի տարածքի ահաբեկչական գրոհի փորձ հարվածայինի վերածված ՀՕՊ С-200 համալիրի զենիթային հրիթռով»,- շաբաթ օրը տեղեկացրել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։
«Ռուսական ՀՕՊ միջոցներով ուկրաինական հրթիռը ժամանակին հայտնաբերվել եւ խփվել է օդում։ Երկրի վրա զոհեր եւ ավերածություններ չկան»,- տեղեկացրել են զինվորականները։