ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ… սքոչ

ՖՈՏՈ

 Չափազանցություն չի լինի ասելը, որ ներկայումս գրեթե յուրաքանչյուր տանը կարելի է գտնել սքոչ ժապավեն: Սակայն քչերը գիտեն թե ինչպես է այն հայտնվել, և ով է դրա ստեղծողը:  Իրականում սքոչի ստեղծողն անգնահատելի գործ է կատարել: 1923 թվականին Ռիչարդ Դրյուն աշխատանքի է անցել  Մինեսոտայի լեռնահանքային գործարանում (Minnesota Mining and Manufacturing) որպես լաբորատոր տեխնիկ: Ընկերությունն արտադրելիս է եղել հղկաթուղթ: Նրա հետազոտության ոլորտը եղել է անջրանցիկ մակերեսներ ստանալը: Նոր տեսակի հղկաթուղթը, որը կոչվել էր «Wetordry» փորձարկումներ անցնելիս է եղել խանութներում և ավտոմեքենաների վերանորոգման կետերում, և այդ փորձարկումների պատասխանատուն եղել է Ռիչարդ Դրյուն: Մի օր գտնվելով արհեստանոցներից մեկում  Ռիչարդը սկսել է դիտարկել մեքենայի ներկման գործընթացը: Նա նկատել է, որ գծերը, որոնց միջոցով մեկ գույնը փոխարինվում է մյուսով ստացվում են բավականին անհարթ: Ներկարարի հետ այդ թեմայի շուրջ խոսելուց հետո նա խոստացել է, որ կմտածի, թե ինչպես շտկի այդ խնդիրը: Այդ պահից էլ սկսվել է սքոչ ժապավենի պատմությունը: Հաջորդ անգամ ժամանելով ավտովերանորոգման կետ Դրյուն իր հետ տարել է իր ստեղծած հատուկ կպչուն ժապավենը փորձարկելու համար: Ներկման ժամանակ ժապավենը, որի լայնությունը 5 սմ էր, սկսել է պոկվել: Դա պայմանավորված էր ժապավենի ստեղծման ժամանակ սոսինձի խնայողությամբ՝ սոսինձ ունեին միայն ժապավենի եզրերը: Հետագայում 1930 թվականին մշակված նախատիպային կպչուն ժապավենի փորձարկումը տվել է դրական արդյունք, և աշխատանքը և ծախսված գումարները լիովին արդարացվել են: Գոյություն ունի երկու վարկած, թե ինչու է պատմության ընթացքում կպչուն ժապավենը ստացել «սքոչ ժապավեն» անվանումը: Ըստ առաջինի վարկածի այդ  անվանումը ուղղակիորեն կապված է շոտլանդացիների հետ («սքոչ» - շոտլանդական), իսկ ավելի ճիշտ  նրանց ժլատության հետ, որը բազմաթիվ անգամներ նկարագրված է հին ժամանակների   լեգենդներում: Եթե հավատանք երկրորդ վարկածին, ապա ժապավենի անունը տվել է փորձարկող ներկարար վարպետը, երբ նկատել է, որ ժապավենը պոկվել է սոսնձի խնայողության պատճառով: Նա ընկերության ներկայացուցչին ասել է, որ հայտնի իր շոտլանդացի (սքոչ) շեֆին, որ ժապավենն ավելի կպչուն լինելու համար պետք է շատ սոսինձ լինի: Ենթադրաբար արտասանված այս արտահայտությունը հետագայում  տվել է ժապավենի անունը` սքոչ ժապավեն: Այդ անունն ի սկզբանե տրվել է թափանցիկ ժապավենին: Արժե նշել, որ սքոչ ժապավենը 3М ընկերության ապրանքանիշ է (3М-ը  Minnesota Mining and Manufacturing ընկերության ներկայիս անվանումն է): Ներկայումս հետխորհրդային տարածքում բոլոր կպչուն ժապավեններին անվանում են սքոչ, քանի որ 3М ընկերությունն առաջինն է մտել այդ տարածք և իր ապրանքանիշի «Սքոչ» անվանումը դարձել է հասարակ անուն: 1932 թվականին Ռոբերտ Դրյուի գյուտը բարելավվել է ջոն Բորդենի կողմից, նա կարողացել է կպչուն ժապավենի փաթույթին ավելացնել ստրող սայր, որը հնարավորություն է տվել ավելի գործնական դարձնել սքոչ ժապավենի օգտագործումը: Սքոչի տեսականին ժամանակի ընթացքում ավելացել է։ Այն արտադրվում է ոչ միայն թափանցիկ, այլ նաև գունավոր և տարբեր լայնության՝ նախկին ստանդարտ 2 դույմի (5 սմ) փոխարեն։ Արտադրվում է նաև երկկողմանի սքոչ, որը օգտագործվում է ամենատարբեր ոլորտներում։ Խոշոր ընկերություններն իրենց արտադրանքը փաթեթավորելու համար օգտագործում են հատուկ՝ իրենց լոգոտիպով սքոչներ և այլն։


 Нет описания.

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular