ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում նախազգուշացրել են անբնական շոգի նոր ալիքի մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Անբնական շոգի նոր ալիք է սպասվում Թուրքիայում, երկրի որոշ շրջաններում օդի ջերաստիճանը տասն աստիճանով բարձր կլինի սեզոնային նորմից, նշվել է Գլխավոր օդերեւութաբանական վարչության հաղորդագրությունում։

«Շոգի ալիքը, որը նկատվում է երկրի արեւելքում եւ հարավ-արեւելքում, կգործի նաեւ այլ շրջաններում։ Օդի ջերմաստիճանը տասն աստիճանով բարձր կլինի սեզոնային նորմից»,- նշվել է հայտարարությունում։

Ենթադրվում է, որ Թուրքիայի հյուսիսարեւելյան շրջաններում եւ Էգեյան ու Միջերկրական ծովերի շրջաններում սակավ ամպամած է լինելու, Սեւ ծովի արեւելյան ափին եւ Կենտրոնական Սեւ ծովի արեւելյան ափին ու Արեւելյան Անատոլիայի հյուսիս-արեւելքում կտեղան տեղային հորդառատ անձրեւներ, կլինի ամպրոպ, իսկ երկրի մնացած տարածքում՝ մասնակի ամպամած եւ պարզ եղանակ։

 

Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ բարձր ջերմաստիճան կնկատվի Դիարբեքիրի (41 աստիճան), Գազիանթեփի (40) եւ Էդիրնեի (38) նահանգներում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular