Թուրքիայում նախազգուշացրել են անբնական շոգի նոր ալիքի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնբնական շոգի նոր ալիք է սպասվում Թուրքիայում, երկրի որոշ շրջաններում օդի ջերաստիճանը տասն աստիճանով բարձր կլինի սեզոնային նորմից, նշվել է Գլխավոր օդերեւութաբանական վարչության հաղորդագրությունում։
«Շոգի ալիքը, որը նկատվում է երկրի արեւելքում եւ հարավ-արեւելքում, կգործի նաեւ այլ շրջաններում։ Օդի ջերմաստիճանը տասն աստիճանով բարձր կլինի սեզոնային նորմից»,- նշվել է հայտարարությունում։
Ենթադրվում է, որ Թուրքիայի հյուսիսարեւելյան շրջաններում եւ Էգեյան ու Միջերկրական ծովերի շրջաններում սակավ ամպամած է լինելու, Սեւ ծովի արեւելյան ափին եւ Կենտրոնական Սեւ ծովի արեւելյան ափին ու Արեւելյան Անատոլիայի հյուսիս-արեւելքում կտեղան տեղային հորդառատ անձրեւներ, կլինի ամպրոպ, իսկ երկրի մնացած տարածքում՝ մասնակի ամպամած եւ պարզ եղանակ։
Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ բարձր ջերմաստիճան կնկատվի Դիարբեքիրի (41 աստիճան), Գազիանթեփի (40) եւ Էդիրնեի (38) նահանգներում։