ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոմիտեն նախագահ չունի, բայց բյուջեից փող են ստանում. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն նախագահ չունի: Այս հաստիքը թափուր է դեռ անցյալ տարվանից: Կոմիտեն, սակայն, ունի աշխատակազմ, պետբյուջեից էլ գումար է ստանում: Ուսումնասիրելով այս կառույցի գործունեությունը՝ տեսնում ենք, որ, պաշտոնական տեղեկատվության համաձայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ին կոմիտե է այցելել, որից հետո այս կառույցի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ:

Վարչապետի այցից հետո առկա է ընդամենը երկու հաղորդագրություն, որից մեկը հուլիսի 10-ից 14-ը Երեւանում տեղի ունեցած «2-րդ եւ 3-րդ մակարդակների անվտանգության հավանականային գնահատման կիրառումը» խորագրով աշխատանքային հանդիպման մասին է, իսկ մյուսն էլ 2023 թվականի մարտի 14-ին Վաշինգտոնում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջուկային կարգավորող հանձնաժողովի միջեւ միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության փոխանակման եւ համագործակցության մասին hամաձայնագրին է վերաբերում: Հետաքրքիր է` ինչու կառավարությանն առընթեր այս մարմինը կես տարուց ավելի է՝ ղեկավար չունի:

Կադրային խնդի՞ր է, թե՞ անուշադրության են մատնում այս կարեւորագույն առաքելությամբ կառույցը: 2022 թվականի բյուջեով Միջուկային եւ ճառագայթային անվտանգության կարգավորմանը բյուջեից հատկացվել է 321 մլն դրամ: Նշենք, որ վերջին երկու տարվա ընթացքում տվյալ կառույցի գործունեության մասին չկա գեթ մեկ մամուլի հիշատակում, իսկ կառավարության նիստերին միջուկային անվտանգության հարցերը չեն բարձրացվում ընդհանրապես»:

Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular