ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայդենը եւ Զելենսկին քննարկել են Կիեւին F-16-ի փոխանցումը եւ ուկրաինացի օդաչուների վերապատրաստումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Կիեւին F-16-ի փոխանցումը եւ ուկրաինացի օդաչուների վերապատրաստումը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Բայդենը վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը՝ աջակցելու Ուկրաինայի պաշտպանությանը։

Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը հայտարարել է, որ հոկտեմբերին ԱՄՆ-ն կսկսի ուկրաինացի զինծառայողներին սովորեցնել Արիզոնա նահանգի բազայում F-16 կործանիչներ վարել, իսկ մինչ այդ նրանք անգլերենի դասընթացներ կանցնեն։   

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular