Բայդենը եւ Զելենսկին քննարկել են Կիեւին F-16-ի փոխանցումը եւ ուկրաինացի օդաչուների վերապատրաստումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Կիեւին F-16-ի փոխանցումը եւ ուկրաինացի օդաչուների վերապատրաստումը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Բայդենը վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը՝ աջակցելու Ուկրաինայի պաշտպանությանը։
Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը հայտարարել է, որ հոկտեմբերին ԱՄՆ-ն կսկսի ուկրաինացի զինծառայողներին սովորեցնել Արիզոնա նահանգի բազայում F-16 կործանիչներ վարել, իսկ մինչ այդ նրանք անգլերենի դասընթացներ կանցնեն։