ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ է իրականում անհրաժեշտ օրգանիզմին, եթե մարդն անընդահատ քաղցր կամ թթու մթերքի կարիք է ունենում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Եթե մարդը ցանկանում է ուտել շոկոլադ, ապա նրա օրգանիզմն ունի մագնեզիումի կարիք: Այս տարրի պակասը լրացնելու համար հարկավոր է սննդակարգում ներառել ընկուզեղեն, արևծաղկի սերմեր, մրգեր և լոբազգիներ:

Անընդհատ հաց ուտելու ցանկությունը պայմանավորված է լինում ազոտի պակասով: Այս դեպքում հարկավոր է օգտագործել սպիտակուցներով հարուստ մթերք՝ ձուկ, միս, ընկուզեղեն և այլն: 

Քաղցրակերությունը սովորաբար պայմանավորված է լինում գլյուկոզայի պակասով, ուստի հարկավոր է օգտագործել ավելի շատ մեղր, քաղցր բանջարեցեն, հատապտուղներ ու մրգեր:

Յողոտ սնունդ օգտագործելու ցանկությունն առաջանում է կալցիումի դեֆիցիտի հետևանքով: Կալցիումով հարուստ մթերք են բրոկոլին, լոբազգիները, պանիրը, քունջութը և այլն:

 Անընդհատ պանիր ուտելու ցանկությունը վկայում է, որ օրգանիզմին հարկավոր է կալցիում ու ֆոսֆոր: Այս խնդրից կարելի է ազատվել բրոկոլիի, կաթի ու կաթնաշոռի օգնությամբ:

 Ապխտած մթերք ուտելու ցանկությունը կարող է պայմանավորված լինել խոլեստերինի պակասով, որը կարելի է լրացնել ավոկադոյի, կարմիր ձկան, ընկուզեղենի և ձիթապտուղների օգնությամբ:

 Եթե մարդն անընդհատ ուզում է ուտել թթու սննդամթերք, ապա նրա մոտ կա վիտամի C-ի դեֆիցիտ: Հարկավոր է սննդակարգը հարստացնել վիտամին C-ով հարուստ մթերքով: Կարելի է օգտագործել կիտրոն, լորամիրգ, կիվի, ելակ, մասուր, բրյուսելյան կաղամբ և այլն:

 Նյութի աղբյուրը՝ econet.ru

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular