ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենտրոնի թաղապետն ու թաղայինները. ովքեր էին Աբովյան 22 ներխուժել. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2019 թվականին վարչապետի աթոռը նոր զբաղեցրած Նիկոլ Փաշինյանը խրոխտ հայտարարեց, որ այլեւս որեւէ մեկը չպետք է թիկնազորով շրջի, հակառակ դեպքում նրանց «կպառկեցնեն ասֆալտին»: Թերեւս Երեւանի Կենտրոնի թաղապետը նման վարքագիծ է դրսեւորում, եւ ոչ մի ցուցադրական ակցիա իրավապահների կողմից չի բեմադրվում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեսախցիկը ֆիքսել էր, թե ինչպես է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը Աբովյան 22 հասցեի բակ մտել (առաջին տպավորությամբ) թիկնապահների ուղեկցությամբ: Երբ մեր լրագրողը մոտեցավ թաղապետին՝ պարզելու, թե ինչու է բակ եկել, նա հայտնեց, թե եկել են աշխատանքները ստուգելու։

Այսինքն՝ թաղապետն իր աշխատակիցներով շրջում է բակերում՝ ստուգելու, թե ինչպես են այս կամ այն աշխատանքներն արվել: Իրականում Սամվել Ղուկասյանը, մեղմ ասած, ստեց, քանի որ իր հետ շրջողներից որեւէ մեկը Կենտրոն վարչական շրջանի աշխատակից չէր: Ու հենց իրենք իրենց փողոցային վարքով մատնեցին իրենց ով լինելը: Նախ՝ ագրեսիա ցուցաբերեցին տեսախցիկ տեսնելիս, ապա միայն խաղաղվեցին, երբ իմացան՝ ուղիղ եթեր է: Բոլորը փախան կադրից՝ թաղապետին թողնելով միայնակ:

Հետեւաբար՝ ովքե՞ր էին թաղապետի հետ պտտվող, այսպես ասած, թիկնապահները. Երեւանի կենտրոնի աղմկարար բնակիչներ, որոնց անունները այս կամ այն քրեական գործի կամ սկանդալի շրջանակներում են պտտվել մամուլում:

Եւ այսպես, մուգ վերնազգեստով, ակնոցներով ուղեկից տղան Աշոտ-Արչի Սարդարյանն է: Նա հայտնի գործարար Արմեն Գինոսյանի՝ Մոնարխի Արմենի փեսան է:

Սպիտակ վերնազգեստով ուղեկից պարոնը Նալբանդյան-Վարդանանց խաչմերուկում գտնվող հայտնի «բոքսի դալան»-ի Արմենչիկն է:

Մյուս ուղեկից պարոնը ալավերդյանցի Բոյով մականունով հայտնի մեկն է:
Մյուս երիտասարդները Աշոտ-Արչի Սարդարյանի թիկնապահներն էին, որոնք մշտապես շրջում են Մոնարխի Արմենի փեսայի հետ, սակայն Նիկոլ Փաշինյանը նրանց «ասֆալտին փռելու» հրահանգ չի տալիս: Ինչու՞. որովհետեւ տարբեր թելերով կապված են փեսան ու աները հեղափոխական իշխանիկների հետ:

Թե կոնկրետ ինչ նպատակով են նրանք այս ընտրություններում աշխատում ՔՊ-ի համար, եւ որտեղ են իրենց միջոցներով շտաբներ բացել ՔՊ-ի համար, կներկայացնենք հաջորդիվ:

Հիմա միայն արձանագրենք, որ Կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանի համար փողոցային վարքուբարքն է ընդունելի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular