ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը հրամանագիր է ստորագրել պարենային էմբարգոն եւս մեկ տարով երկարաձգելու մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել  ՌԴ անվտանգության ապահովման նպատակով առանձին հատուկ տնտեսական միջոցառումների գործողության երկարաձգման մասին․ հաղորդում է  Ինտերֆաքսը։

Փաստաթուղթը մինչեւ 2024 թվականը երկարացնում է Ռուսաստանի պարենային էմբարգոյի գործողությունը այն երկրներից ապրանքների մատակարարումների նկատմամբ, որոնք հակառուսական պատժամիջոցներ են սահմանել կամ աջակցել:

Հրամանագիրը տեղադրված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում եւ ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

Պարենային էմբարգոն Ռուսաստանի նախագահի 2014 թվականի օգոստոսի 6-ի հրամանագրով սահմանվել է այն երկրների դեմ, որոնք հակառուսական պատժամիջոցներ են սահմանել  կամ աջակցել՝ կապված Ղրիմի միացման հետ։  Նախ այն գործում էր ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ավստրալիայի, Նորվեգիայի եւ Կանադայի նկատմամբ։ 2015 թվականի օգոստոսի 13-ից  այդ երկրների ցանկում ներառվել են հակառուսական պատժամիջոցներին միացած Ալբանիան, Չեռնոգորիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, 2016 թվականի հունվարի 1-ից ՝ Ուկրաինան: 2020 թվականի դեկտեմբերին էմբարգոն տարածվել է Մեծ Բրիտանիայի վրա, որը դուրս է եկել ԵՄ-ից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular