Պուտինը հրամանագիր է ստորագրել պարենային էմբարգոն եւս մեկ տարով երկարաձգելու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ անվտանգության ապահովման նպատակով առանձին հատուկ տնտեսական միջոցառումների գործողության երկարաձգման մասին․ հաղորդում է Ինտերֆաքսը։
Փաստաթուղթը մինչեւ 2024 թվականը երկարացնում է Ռուսաստանի պարենային էմբարգոյի գործողությունը այն երկրներից ապրանքների մատակարարումների նկատմամբ, որոնք հակառուսական պատժամիջոցներ են սահմանել կամ աջակցել:
Հրամանագիրը տեղադրված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում եւ ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
Պարենային էմբարգոն Ռուսաստանի նախագահի 2014 թվականի օգոստոսի 6-ի հրամանագրով սահմանվել է այն երկրների դեմ, որոնք հակառուսական պատժամիջոցներ են սահմանել կամ աջակցել՝ կապված Ղրիմի միացման հետ։ Նախ այն գործում էր ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ավստրալիայի, Նորվեգիայի եւ Կանադայի նկատմամբ։ 2015 թվականի օգոստոսի 13-ից այդ երկրների ցանկում ներառվել են հակառուսական պատժամիջոցներին միացած Ալբանիան, Չեռնոգորիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, 2016 թվականի հունվարի 1-ից ՝ Ուկրաինան: 2020 թվականի դեկտեմբերին էմբարգոն տարածվել է Մեծ Բրիտանիայի վրա, որը դուրս է եկել ԵՄ-ից։