ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որ դեպքերում չի կարելի ջուր խմել և ինչ կարող է տեղի ունենալ հեղուկը չարաշահելու դեպքում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ
Ջուրն իհարկե շատ օգտակար է օրգանիզմի համար, սակայն, ինչպես և ցանկացած այլ մթերք, չարաշահելու դեպքում կարող է վնասակար լինել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում, թե որ դեպքերում չի կարելի ջուր խմել:

Երբ մարդն արդեն բավական շատ ջուր է խմել

Լինում են դեպքեր, երբ մարդը կարող է բավական շատ ջուր խմել` այնքան, որ այն վնաս է հասցնում առողջությանը: Այդքան ջուր խմելու դեպքում հեղուկը խանգարում է օրգանիզմը աղային բալանսը՝ նվազեցնելով աղերի պարունակությունը, ինչի հետևանքով առաջանում է հիպոնատրիեմիա:  Այս հիվանդությունը կարող է առաջանալ նաև լյարդը, երիկամների, սրտի կամ հիպոֆիզի հետ կապված առողջական խնդիրների, ինչես նաև որոշ դեղամիջոցների (միզամուղներ, հակադեպրեսանտներ, ցավազրկողներ) ընդունման հետևանքով: 

Երբ մեզը թափանցիկ է 

Հասկանալու համար, թե օրվա ընթացքում որքան ջուր է պետք խմել, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մեզի գույնին: Եթե այն բաց դեղնավուն երանգ ունի, ապա օրվա ընթացքում ճիշտ քանակությամբ ջուր է օգտագործվում: Եթե մեզն ավելի մուգ գույնի է, ապա հարկավոր է ավելի շատ ջուր խմել, իսկ եթե ամբողջությամբ թափանցիկ՝ ավելի քիչ:

Մեծ քանակությամբ սնունդ ընդունելուց հետո

 Օգտագործվող կալորիաների քանակությունը քչացնելու ամենապարզ միջոցն ուտելուց առաջ մի բաժակ ջուր խմելն է, որը ստամոքսում տեղ կզբաղեցնի և թույլ չի տա շատ ուտել: Հենց նույն պատճառով մեծ քանակությամբ սնունդ օգտագործելու դեպքում  նույնպես խորհուրդ չի տրվում ջուր խմել՝ տհաճ զգացողություններ չառաջացնելու համար:

 Երկարատև ու ինտենսիվ մարզումներից հետո 

Քրտինքի միջոցով մարդու օրգանիզմն ազատվում է էլեկտրոլիտներից՝ այդ կերպ կորցնելով նաև կալիումն ու նատրիումը: Այս դեպքում հարկավոր է լրացնել այս կարևոր նյութերի պակասը, ինչը հնարավոր չէ անել հասարակ ջրի միջոցով: Ընդ որում՝ գովազդվող էներգետիկ ըմպելիքների փոխարեն շատ ավելի ճիշտ կլինի օգտագործել կոկոսյան ընկույզի հյութ, որը շատ ավելի օգտակար է և պարունակում է ավելի շատ մանրաթելեր ու ավելի քիչ կալորիա:

Երբ ջուրը պարունակում է հավելումներ

 Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շուկայում վաճառվող հոտային ու համային հավելումներով ջրերն ավելի շատ վնասակար են առողջության համար, քան օգտակար, ուստի ցանկալի է հրաժարվել դրանցից և փոխարենն օգտագործել բնական հոտային հավելումներ՝ կիտրոն, լայմ, վարունգ, ձմերուկ, հատապտուղներ կամ նույնիսկ խոտաբույսեր:

 

Նյութի աղբյուրը՝ minzdrav-rf.ru

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular