Որ դեպքերում չի կարելի ջուր խմել և ինչ կարող է տեղի ունենալ հեղուկը չարաշահելու դեպքում
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԵրբ մարդն արդեն բավական շատ ջուր է խմել
Լինում են դեպքեր, երբ մարդը կարող է բավական շատ ջուր խմել` այնքան, որ այն վնաս է հասցնում առողջությանը: Այդքան ջուր խմելու դեպքում հեղուկը խանգարում է օրգանիզմը աղային բալանսը՝ նվազեցնելով աղերի պարունակությունը, ինչի հետևանքով առաջանում է հիպոնատրիեմիա: Այս հիվանդությունը կարող է առաջանալ նաև լյարդը, երիկամների, սրտի կամ հիպոֆիզի հետ կապված առողջական խնդիրների, ինչես նաև որոշ դեղամիջոցների (միզամուղներ, հակադեպրեսանտներ, ցավազրկողներ) ընդունման հետևանքով:
Երբ մեզը թափանցիկ է
Հասկանալու համար, թե օրվա ընթացքում որքան ջուր է պետք խմել, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մեզի գույնին: Եթե այն բաց դեղնավուն երանգ ունի, ապա օրվա ընթացքում ճիշտ քանակությամբ ջուր է օգտագործվում: Եթե մեզն ավելի մուգ գույնի է, ապա հարկավոր է ավելի շատ ջուր խմել, իսկ եթե ամբողջությամբ թափանցիկ՝ ավելի քիչ:
Մեծ քանակությամբ սնունդ ընդունելուց հետո
Օգտագործվող կալորիաների քանակությունը քչացնելու ամենապարզ միջոցն ուտելուց առաջ մի բաժակ ջուր խմելն է, որը ստամոքսում տեղ կզբաղեցնի և թույլ չի տա շատ ուտել: Հենց նույն պատճառով մեծ քանակությամբ սնունդ օգտագործելու դեպքում նույնպես խորհուրդ չի տրվում ջուր խմել՝ տհաճ զգացողություններ չառաջացնելու համար:
Երկարատև ու ինտենսիվ մարզումներից հետո
Քրտինքի միջոցով մարդու օրգանիզմն ազատվում է էլեկտրոլիտներից՝ այդ կերպ կորցնելով նաև կալիումն ու նատրիումը: Այս դեպքում հարկավոր է լրացնել այս կարևոր նյութերի պակասը, ինչը հնարավոր չէ անել հասարակ ջրի միջոցով: Ընդ որում՝ գովազդվող էներգետիկ ըմպելիքների փոխարեն շատ ավելի ճիշտ կլինի օգտագործել կոկոսյան ընկույզի հյութ, որը շատ ավելի օգտակար է և պարունակում է ավելի շատ մանրաթելեր ու ավելի քիչ կալորիա:
Երբ ջուրը պարունակում է հավելումներ
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շուկայում վաճառվող հոտային ու համային հավելումներով ջրերն ավելի շատ վնասակար են առողջության համար, քան օգտակար, ուստի ցանկալի է հրաժարվել դրանցից և փոխարենն օգտագործել բնական հոտային հավելումներ՝ կիտրոն, լայմ, վարունգ, ձմերուկ, հատապտուղներ կամ նույնիսկ խոտաբույսեր:
Նյութի աղբյուրը՝ minzdrav-rf.ru