ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 13 հոկտեմբեր )
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Բնական աղետների ազդեցության նվազեցման միջազգային օր, Հայաստան` Գյուղատնտեսության աշխատողի օր, Ադրբեջան՝ Ադրբեջանական երկաթուղու աշխատողների օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1668 - Ամստերդամում Ոսկան Երևանցին ավարտել է Աստվածաշնչի առաջին հայերեն տպագրությունը։
1827– ռուս-պարսկական (1826-1828 թթ.) պատերազմի ժամանակ ռուս-հայկական զորքերը Իվան Պասկևիչի հրամանատարությամբ գրավել են Երևանը:
1862– վախճանվել է երաժշտագետ, կոմպոզիտոր Գաբրիել Երանյանը:
1863 –ծնվել է պատմաբան, բանասեր, գրող, հասարակական գործիչ Առաքել Սարուխանը։
1920- հայ-թուրքական պատերազմի ժամանակ հայկական բանակը հակահարձակման է անցել Ղարսի ուղղությամբ, բայց հաջողության չի հասել։
1921– կնքվել է Կարսի պայմանագիրը Խորհրդային Հայաստանի, Խորհրդային Վրաստանի, Խորհրդային Ադրբեջանի և Թուրքիայի միջև, որով Հայաստանի տարածքներից Թուրքիային են անցել գրեթե ամբողջ Կարսի մարզը և Սուրմալուի գավառը՝ ներառյալ Արարատ լեռն իր հարակից շրջաններով, իսկ Ադրբեջանին՝ Նախիջևանի շրջանը, որը սահմանվել է որպես ինքնավար կազմավորում:
1937 –ծնվել է իրանահայ դիրիժոր և կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը։
1946– ծնվել է լրագրող, հրապարակախոս, թարգմանիչ, Հայաստանի Գրողների Միության նախագահ Լևոն Անանյանը:
1957- Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր ստեղծվել է Ռադիոհաղորդումների և հեռուստատեսության պետական կոմիտե:
1966 –վախճանվել է գրող Էդուարդ Բոյաջյանը։
1972 –վախճանվել է արձակագիր Գրիգոր Սիսվան (Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյան)։
1991-ԽՍՀՄ-ում շրջանառության մեջ են դրվել 200, 500 և 1000 ռուբլի արժողությամբ թղթադրամներ։
2005-Ընդդիմադիր «Արդարություն» դաշինքն իր կայացրած նիստում որոշել է «ոչ» ասել հանրաքվեին դրվելիք սահմանադրական փոփոխություններին: Ընդունվել է նաև հայտարարություն, որով հանրությանը կոչ է արվել հանրաքվեի ժամանակ «ոչ» ասել Սահմանադրության փոփոխված տարբերակին:
2006-Երևանը տոնել է իր 2788֊-ամյակը, և մայրաքաղաքի տարեդարձին նվիրված միջոցառումները մեկնարկել է Պատմության թանգարանում բացված «Հնագույն Երևանի կենցաղը» ցուցահանդեսով:
2018-Հայկ Մարությանը պաշտոնապես ստանձնել է Երևանի քաղաքապետի պաշտոնը։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
54- Հռոմի կայսր Կլավիոսին սնկով թունավորել է իր կինը, իսկ Հռոմի նոր կայսր է հայտարարվել Ներոն Կլավդիոս Կեսար Դրուզ Գերմանիկը, որը գահ է բարձրացել Ներոն Կլավդիոս Կեսար Ավգուստ Գերմանիկ անվամբ։
1307 —թագավոր Ֆիլիպ 4-րդ Գեղեցիկի հրամանով միաժամանակ ձերբակալվել են բոլոր ֆրանսիական տամպլերիերները։
1492 —Կոլոմբոսն առաջին անգամ ափ է իջել Նոր Աշխարհում (Սան-Սալվադոր կղզում)։
1582 —Իտալիայում և այլ կաթոլիկ երկրներում հին Յուլիանյան օրացույցը (հին տոմար) փոխվել է նոր Գրիգորյան օրացույցով (նոր տոմար)։
1644 —Դանիա-շվեդական պատերազմի ժամանակ միավորված Կարլ Գուստավ Վրանգելի ղեկավարած շվեդահոլլանդական նավատորմը Ֆեմերանի ճակատամարտում պարտության է մատնել դանիական նավատորմին։
1675 —հոլլանդացի ֆիզիկոս Խրիստիան Գյույգենսն արտոնագրել է գրպանի ժամացույցը։
1775 —Երկրորդ Մայրցամաքային կոնգրեսը որոշում է ընդունել ստեղծել մայրցամաքային նավատորմ, որը հետագայում դարձել է ԱՄՆ-ի Ռազմածովային նավատորմը։
1792 —դրվել է ԱՄՆ-ի նախագահի նստավայրի, որը հետագայում վերանվանվել է «Սպիտակ տուն», առաջին հիմնաքարը։
1805 —տեղի է ունեցել Էլհինգենի ճակատամարտը Նապոլեոն Բոնապարտի բանակի և ավստրիական բանակի միջև։
1869 –վախճանվել է ֆրանսիացի քննադատ և բանաստեղծ Շառլ Օգյուստեն դը Սենտ-Բյովեն։
1884 —Գրինվիչը սահմանվել է որպես զերոյական հորզոնական։
1900 —լույս է տեսել Զիգմունդ Ֆրեյդի հիմնական գիրքը՝ «Երազների բացատրություն»-ը։
1923– Թուրքիայի մայրաքաղաքը Ստամբուլից տեղափոխվել է Անկարա:
1925– ծնվել է բրիտանացի քաղաքական գործիչ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը, որը ստացել էր «երկաթյա լեդի» մականունը:
1943 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ արևմտյան դաշնակիցներին կապիտուլացիայի ենթարկված Իտալիան մտել է պատերազմի մեջ հակահիտլերյան դաշինքի կազմում։
1944 —խորհրդային զորքերը մտել են Ռիգա։
1957 —Չինաստանում կառավարության խորհրդակցության ժամանակ Մաո Ցզեդունը հայտարարել է, որ պետք չէ շատ գիրք կարդալ։
1972– Անդերում վթարի է ենթարկվել Ուրուգվայի զինուժի համար 571 չվերթի ինքնաթիռը: 45 ուղևորների մեջ է եղել ռեգբիի թիմ, ուղևորների մեկ քառորդը մահանում է ինքնաթիռի անկումի կամ ժայռին բախվելու հետևանքով, իսկ ողջ մնացած 29 մարդուց ևս 8-ը մահացել են ձնահյուսքից։
1998 —ՆԱՏՕ-ն վերջնագիր է ներկայացրել Հարավսլավիային և պահանջել դուրս բերել բանակը Կոսովոյից։
Կ. Խաչիկյան