ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուվրը, «անվտանգության նկատառումներից ելնելով», փակել է իր դռներն այցելուների համար (տեսանյութ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկը՝ Փարիզի Լուվրն այսօր որոշել է փակել իր դռները այցելուների առջև։ Հայտնել է թանգարանի մամուլի ծառայությունը։

Հայտարարության համաձայն՝ այն փակվել է «անվտանգության նկատառումներից ելնելով»։ 

Ֆրանսիայի կառավարությունը նախօրեին բարձրացրել էր ահաբեկչության առավելագույն տագնապը Արաս քաղաքի դպրոցում տեղի ունեցած հարձակումից հետո, որի հետևանքով ուսուցիչ էր մահացել:

«Հարգելի այցելուներ, անվտանգության նկատառումներից ելնելով, Լուվրի թանգարանը փակում է իր դռներն այսօր՝ շաբաթ օրը, հոկտեմբերի 14-ին»,- նվում է թանգարանի X-ի միկրոբլոգում։

Նշվում է, որ այց պատվիրած քաղաքացիները կփոխհատուցվեն։

Թանգարանը փակվել է ռումբի մասին հաղորդագրություններ ստանալուց հետո։ Հայտնել է BFMTV-ն՝ հղում անելով ոստիկանության աղբյուրին։

Թանգարանի այցելուները շտապ տարհանվել են, ոստիկանությունը շրջափակել է պալատը, կատարվում է հետաքննություն։

Տեսանյութն այստեղ

Հոկտեմբերի 13-ին 20-ամյա երիտասարդը դանակով հարձակվել էր Ֆրանսիայի հյուսիսային Պա-դը-Կալե դեպարտամենտի Արաս քաղաքի Գամբետա լիցեի աշխատակիցների վրա։

Ոստիկանության աղբյուրի համաձայն՝ հարձակման ժամանակ նա բղավել է «Ալլահ աքբար»։ Մեկ մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել։ Հարձակվողին ոստիկանությունը բերման է ենթարկել։

Նա ներառված է ահաբեկչական հարձակումները կանխելու համար հսկվող արմատական ​​իսլամիստների, ինչպես նաև պետական ​​անվտանգությանը վտանգ ներկայացնող անձանց ցուցակում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular