ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բառնաուլ թռչող ինքնաթիռում ուղեւոր է մահացել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մոսկվայից Բառնաուլ ուղևորվող ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Եկատերինբուրգում՝ ուղևորի ինքնազգացողության վատթարացման պատճառով, կինը մահացել է. հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի տրանսպորտի միջտարածաշրջանային քննչական գլխավոր վարչությունը։

Գերատեսչության տվյալներով՝ հոկտեմբերի 18-ի գիշերը Շերեմետևո-Բառնաուլ չվերթի ուղեւորը վատացել է, ինչի պատճառով ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Եկատերինբուրգի Կոլցովո օդանավակայանում։

«Թռիչքի ժամանակ կինը սկսել է խեղդվել, իսկ օդանավի հրամանատարը որոշել է վայրէջք կատարել՝ շտապ բուժօգնություն ցուցաբերելու համար, վայրէջքի ժամանակ բորտուղեկցորդուհիները կատարել են անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները, սակայն դրանք դրական արդյունք չեն տվել։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել, ժամանած շտապօգնության խումբը հաստատել է կնոջ մահը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դեպքի առթիվ վարչությունը նախաքննություն է կազմակերպել։

Ինչպես ՌԻԱ Նովոստիի համար պարզաբանել է Կոլցովոյի մամուլի ծառայությունը, արտակարգ դեպքը տեղի է ունեցել «Աերոֆլոտ» ինքնաթիռում, մահացածը 49 տարեկան էր։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular