ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի համար լավ չի լինի. Ռուսաստանը չի ների Հայաստանին, որը բացել է պետական գաղտնիքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Tsargrad.tv-ն գրում է, որ որոշ ժամանակ առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանը մտադիր է փոխել ՌԴ-ում իր դեսպանին։ Այդ ամենը կարող էր մնալ ասեկոսեների մակարդակում, եթե դիվանագիտական ​​առաքելության նոր ղեկավարի թեկնածուն հեռու մնար այդ թեմայից։ Այսպես, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը խոստովանել է, որ իր փաստաթղթերը Մոսկվայում քննարկման փուլում են։ Հասկանալու համար, թե ով է այդ քաղաքական գործիչը, բավական է հիշել, որ նա բազմիցս է իրեն թույլ տվել ռուսաֆոբ հայտարարություններ։ Օրինակ Արսենյանն ասել է, որ ռուսական ներկայությունը Հայաստանում հավերժ չի լինելու։

Դրա պատճառով, ինչպես գրում է Взгляд թերթը, Ռուսաստանում կասկածում են, որ այդ պատգամավորը կկարողանա զբաղեցնել դեսպանի պաշտոնը։ Բացի այդ, չպետք է աչքից վրիպեր նաև այն փաստը, որ Երևանը, ագրեմանը Մոսկվա ուղարկելով խախտել է դիվանագիտական ​​ընթացակարգը։ Նախ ներկայիս դեսպանին հետ են կանչում, և միայն դրանից հետո են պայմանավորվում  նորի թեկնածության շուրջ։ «Ընդ որում այդ ամենը եղել է հաշվի չառնելով այն հանգամանքը, որ ոչ ֆորմալ դիվանագիտական ​​էթիկետը ենթադրում է կողմերի լիակատար լռության ռեժիմ մինչև նոր դեսպանի վերաբերյալ փոխադարձ ընդունելի որոշում կայացնելը»,- գրել է Взгляд թերթի մեկնաբան Եվգենի Կրուտիկովը։

Ակնհայտ է, որ Գուրգեն Արսենյանի նույնիսկ հիպոթետիկ նշանակումը չի համապատասխանում, ո՛չ Ռուսաստանի, ո՛չ բուն Հայաստանի շահերին։ Աշխարհաքաղաքական բախումների պայմաններում երկու երկրները պետք է միասին մնան, ոչ թե իրարից բաժանվեն: Ավելին, Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանից։ Հանրապետությունում կան նաև բազմաթիվ օբյեկտներ, որոնք ազդում են հայերի առօրյայի վրա՝ Գազպրոմը, Հարավկովկասյան երկաթուղին, Հրազդանի ՋԷԿ-ը և այլն։ Առանց այդ ամենի կյանքը Հայաստանում կդադարի, և Փաշինյանի իշխանությունը չի կարող դա չհասկանալ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular