ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


7 սովորություն, որոնք կարող են փրկել ձեր կյանքը վտանգավոր իրավիճակներում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետազոտությունների համաձայն  մենք ապրում ենք ամբողջ պատմության ամենահանգիստ ժամանակաշրջանում։ Սակայն, պետք չէ կորցնել աչալրջությունն ու զգուշությունը։

 

Adme-ն գրում է, որ վտանգը կարող է սպառնալ ամեն պահի։ Այդ պատճառով էլ պետք է պատրաստ լինեք դրան ու չկորցնեք ինքնատիրապետումը, երբ վտանգավոր իրավիճակում հայտնվեք։

 

1.      Ձեզ մոտ պետք է տանից դուրս գալուց առաջ գրպանները ստուգելու սովորություն ունենալ: Բանալիներ, լիցքավորված հեռախոս ու գումար՝ սա այն 3 իրն է, որ միշտ պետք է ձեռքի տակ ունենաք։ Դուք կարող եք ամեն բան մոռանալ, սակայն այս իրերը մոռանալ չի կարելի։ Վտանգավոր իրավիճակում հայտնվելու դեպքում դուք միշտ պետք է զանգահարելու և տուն հասնելու հնարավորություն ունենաք։

 

 

2.      Ներողություն խնդրեք այն մարդուց, ում պատահաբար հրել եք։ Սովորաբար, կոնֆլիկտները հենց այսպիսի իրավիճակներից են ծնվում։ Նույնիսկ, եթե կարծում եք, որ մեղավոր չէիք, ներողություն հայտնեք ու առաջ շարժվեք։

 

 

3.      Միշտ գտեք ամենաքիչը 3 ելք։ Կարևոր չէ, թե ուր եք գնում՝ դպրոց, հիվանդանոց, թատրոն, խանութ և այլն, միշտ մի քանի տարբերակ գտեք, որպեսզի կարողանաք դուրս գալ շենքից։ Եթե ինչ որ վտանգավոր իրավիճակ ստեղծվի, դուք չեք կարողանա կենտրոնանալ ու գտնել ելքը, իսկ եթե նախօրոք գտնեք այն, ապա կկարողանաք հեշտությամբ դուրս գալ։

 

4.      Որևէ փակ տարածքում հայտնվելու դեպքում ուշադիր զննեք ձեր կողքի մարդկանց։ Սովորաբար մեր ինտուիցիան չի սխալվում և եթե ինչ որ մեկը ձեզ վտանգավոր է թվում, ապա, հավանաբար նա հենց այդպիսին է։ Եթե ինչ որ մեկը վախեցած, մեղավոր կամ մոլորված տեսք ունի, ապա պարզապես հեռու մնացեք նրանից։

 

 

5.      Ինքնաթիռում հայտնվելու դեպքում ուշադիր զննեք, թե քանի շարք կա ձեր տեղի և դռան միջև։ Եթե ինքնաթիռը ծխով լցվի, ապա չեք կարողանա տեսնել ելքը, իսկ եթե հստակ իմանաք, որ օրինակ՝ ձեր ու դռան միջև 9 շարք է, ապա կկարողանաք հանգիստ դուրս գալ։

 

 

6.      Մարզեք ձեռքերի ափերը։ Գաղտնիք չէ, որ ափերի մկաններն ավելի արագ են հոգնում, քան մնացածները։ Դժվարին իրավիճակում հայտնվելու դեպքում ձեզ անհարժեշտ կլինի ամուր ձեռքեր ունենալ։ Սովորաբար, երբ մարդիկ ինքնուրույն են դուրս գալիս այրվող շենքից, ստիպված են լինում որոշ ժամանակ կախվել ինչ որ տեղից։ Այս դեպքում ամուր բռունցքն ու մարզված ափերը կօգնեն ձեզ ողջ մնալ։

 

 

7.      Վտանգավոր մարդու տեսնելիս՝ բարձրացրեք գլուխն ու դանդաղ քայլեք։ Սովորաբար, մարդիկ լրիվ հակառակն են անում, ինչի  շնորհիվ էլ ավելի են ոգևորում իրենց հետապնդողին։ Նայեք նրան կողքից ու ինքնավստահ տեսք ունեցեք՝ դա կարող է ետ վանել նրան։ Կրիտիկական իրավիճակներում պայքարեք այնքան, որքան հնարավոր է։

 

 
 
 



 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular