ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ճապոնիա՝ Աշխատանքի գովաբանության օր (բերքահավաքի ավարտի օր), Վրաստան՝ Սուրբ Գևորգի օր (Գիորգոբա), Ղազախստան՝ Ճանապարհային ոստիկանի օր, Լիտվա՝ Լիտվացի զինվորների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1735– ծնվել է հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, Ռուսաստանի իսկական պետական խորհրդական, արդյունաբերող կալվածատեր Հովհաննես Լազարյանը:

1900 – ծնվել է խորհրդահայ կուսակցական և պետական գործիչ Հայկազ Մարջանյանը:

1902 - ծնվել է  դերասան Բաբկեն Գաբրիելյանը:

1907- վախճանվել է  հանրահայտ  գրող Պերճ Պռոշյանը:

1912– ծնվել է մեխանիկ, պետական-քաղաքական գործիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նագուշ Հարությունյանը։

1920– Համազասպ Օհանջանյանի ղեկավարած Հայաստանի կառավարությունը հրաժարական է տվել և կազմվել է նորը՝ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ, որը  կոալիցիոն էր էսեռների հետ։

1923– ծնվել է ֆրանսահայ դերասանուհի Ռոզի Վարդը:

1928- ծնվել է տնտեսագետ, աշխարհագրագետ, ակադեմիկոս  Գրիգոր Ավագյանը:

1931- վախճանվել է դերասան Բաբկեն Գաբրիելյանը:

1941- վախճանվել է տնտեսագետ Վռամ Կոստանյանը:

1950 - ծնվել է դերասան, հաղորդավար և թարգմանիչ Արտավազդ Եղոյանը:

1956 - ծնվել է  բանաստեղծ, թարգմանիչ Հովիկ Հովեյանը:

1974- վախճանվել է  ճարտարագետ-տեխնոլոգ Սարգիս Թևոսյանը:

1976- վախճանվել է նկարիչ Գևորգ Գրիգորյանը (Ջիոտտո):

1988 —կապված հայ-ադրբեջանական էթնիկ բախումների հետ Բաքվում, Կիրովաբադում և Նախիջևանում մտցվել է արտակարգ դրություն:

1998- համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի կրթության նախարարության և Ֆրանսիայի դեսպանատան միջև, համաձայն որի նախատեսվել է ստեղծել «Հայաստանի ֆրանսիական համալսարան»:

1990- վախճանվել է նկարիչ Ցոլակ Ազիզյանը:

1998– վախճանվել է թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան Կարպ Խաչվանքյանը:

2001– Քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակի հանդիսությունների շրջանակներում Երևանում տեղի է ունեցել Անտոնիո Վիվալդիի «Տիգրան» օպերայի համերգային կատարումը։

2001- վախճանվել է ճարտարապետ Արեգ Իսրայելյանը:

2002-տևական դադարից հետո վերագործարկված քիմիական հսկան՝ Նաիրիտը, դադարեցրել է աշխատանքը էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցման պատճառով: 

2004-Հունգարիայի մայրաքաղաքում սկսվել է անցած փետրվարին ՆԱՏՕ-ի դասընթացներում հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ դատավարությունը: 

2012-«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2012»-ի արդյունքում ստացվել է 21 միլիոն 422 հազար 477 դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում։

2017- վախճանվել է ամերիկահայ լեգենդար պրոդյուսեր Ջորջ Ավագյանը:

2018-«Հեռուստամարաթոն-2018»-ի արդյունքում, հանգանակվել է շուրջ 11 միլիոն դոլար:

2020-Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նոր նախարար է նշանակվել Վահրամ Դումանյանը:

2022-Երևանում տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդի հերթական նիստը որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է ստորագրել Հայաստանին օգնության մասին հռչակագիրը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

955 – վախճանվել է  Անգլիայի թագավոր Էդրեդը, որը հանդիսացել է սաքսոնական դինաստիայի ներկայացուցիչ:

1202 —ավարտվել է Զարիի շրջափակումը, որը 4-րդ Խաչակրաց արշավանքի ժամանակ առաջին ռազմական գործողությունն էր և Խաչակրաց արշավանքների պատմության մեջ առաջին դեպքն էր, որ խաչակիրները հարձակվել էին կաթոլիկ քաղաքի վրա:

1492 —Իսպանիայի թագավոր Ֆերդինանդը հայտարարել է, որ իսպանական հրեաների  գույքը պատկանում է իսպանական գահին:

1527 —ծնվել է չին փիլիսոփա, պատմաբան, գրող և գրաքննադատ Լի Չժին:

1793 —Փարիզի քաղաքային կոմունան փակել է բոլոր եկեղեցիները:

1852 —Անգլիայում շրջանառության մեջ են դրվել առաջին փոստարկղերը:

1906-Ֆերդինանդ Բրաունը հայտնաբերել է բյուրեղների բազմաբևեռ հաղորդականությունը:

1910 - Շվեդիայում վերջին անգամ իրականացվել է մահապատիժ:

1918-Բեռլինում նավաստիները գրավել են կանցլերի նստավայրը և ձերբակալել Ֆրիդրիխ Էբերտին:

1921 —ԱՄՆ-ի նախագահ Ուորրեն Հարդինգն արգելել է բժիշկներին որպես դեղորայք հիվանդներին գարեջուր նշանակել, որով շրջանցվում էր «չոր օրենքը»:

1923-Յակոբ Շիկն արտոնագրել է էլեկտրական սափրիչը:

1933– ծնվել է լեհ խոշորագույն կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին։

1934 —Ամերիկայի և եվրոպայի ավտոճանապարհներին ճանապարհը նշագծելու համար սկսել են օգտագործել նոր հայտնաբերվաած լուսաանդրադարձիչները:

1940 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ  Ռումինիան և Հունգարիան միացել են Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի ստեղծած եռյակ դաշինքին:

1943– սկսվել է Կահիրեի կոնֆերանսն ԱՄՆ-ի նախագահ Ռուզվելտի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Չերչիլի և չինացի գեներալիսիմուս Չան Կայշիի մասնակցությամբ։

1954 - Ջեներալ Մոթորսն արտադրում է իր հիսուն միլիոներորդ ավտոմեքենան, որը երկտեղանի փակ սպորտային «Շևրոլե» էր:

1962 - ծնվել է  վենեսուելցի քաղաքական գործիչ Նիկոլաս Մադուրոն:

1992– ծնվել է ամերիկացի երգչուհի, երգահան, նաև դերասանուհի Մայլի Սայրուսը։

1980 —իտալիայի հարավում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով  4800 մարդ է զոհվել:

2003 - Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն հրաժարական է տվել:

2004– թողարկվել է World of Warcraft համակարգչային խաղը։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular